ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին

Բանահյուսական նյութի ուսուցում

Մեր տատիկները երբեմն «ծիլծիլա» էին խաղում մեզ հետ, թռցնում թոռներին ու երգում` «Մե՛ր, մի՛ մանա, մե՛ր, մի՛ գզա, առ պատի տակն ու տըրտըզա»: Ու մենք դրանց իմաստը չէինք հասկանում, բայց շատ էինք սիրում բոլոր այդ խաղերը, հաշվերգերը, խաղիկներն ու ճվիկները: Սիրում էինք, որովհետև դրանց մեջ էր թաքնված ազգային մտածողությունը, ավանդույթները, մեր նախնիների հարուստ մշակույթը:

Կրտսեր դպրոցում իրականացվող ծրագիրը, տարիների մեր աշխատանքը, երաժիշտների և դասվար–դաստիարակների համատեղ իրականացրած ծեսերը, ուսկենտրոնի հետ կատարած մշակումներն ու հանրապետության մասնագետների վերապատրաստումները առիթ դարձան և հնարավորություն տվեցին նկարահանել յուրացված նյութը որպես ուսումնական փաթեթ, դրանով հարստացնել մեդիագրադարանը: Մտահղացումը վաղուց կար: Կրթահամալիրն օրեցօր հարստացնում էր իր տեխնիկական միջոցների բազան: Ու վերջին երկու տարում այդ նախագիծն իրականացնելու հնարավորություն եղավ: Նախակրթարանների ծրագրի «Ծուղրուղու» ժողովածուի, մեր ունեցած հմտությունների, բանահյուսական պաշարի միատեղմամբ և ՏՀՏ գործիքների կիրառմամբ կրթահամալիրի դպրոց – պարտեզներում ստեղծվեցին հոլովակների շարքեր, որոնք խմբագրելուց, մշակելուց հետո, որպես ամբողջական փաթեթ, կներկայացվի մեդիագրադարան`

Նկարահանված նյութերի մոնտաժմանը, ամբողջացմանը մասնակցել են նաև սովորողները: Այս աշխատանքի ընթացքում ոչ միայն դասավանդողն է հմտանում, այլև` սովորողը:

Մեր աշխատանքի ընթացքում երբեմն հանդիպում էինք երեխայի կողմից հարցի լուծման այնպիսի տարբերակի, որը չէր մտնում մեծի տրամաբանության ու երևակայության սահմանների մեջ: Կան խաղեր, որոնք իրենք են ստեղծել ու թելադրել: Երբեմն նրանք ստեղծում էին խաղի իրենց տարբերակը, որը մեր կողմից միայն քաջալերվում էր, օրինակ` http://www.youtube.com/watch?v=MVcnRTyjNrM («Աղամ, աղամ», «Չիք, չիք»): Եթե խաղի ընթացքում նրանք ուսուցանված բառերը արտասանում էին իրենց տարիքային ընկալունակությամբ, չէինք ընդհատում և չէինք ուղղում http://www.youtube.com/watch?v=gVskLds1IK0 («Էկե, դուկե», «Ծիլ, ծիլ»): Կարևորել ենք այն ոգևորությունը, ստեղծագործական մոտեցումը, որը կար տվյալ պահին, տվյալ խաղի մեջ http://www.youtube.com/watch?v=q0XJSqKyPQM («Նվագում ենք դաշնամուր»):

Նկարահանումները կատարվել են ինչպես խաղասենյակներում, այնպես էլ ներքին բակերում: Աշխատել ենք ստեղծել խաղային այնպիսի անմիջական միջավայր, որի ընթացքում տեսախցիկի առկայությունը չի խանգարել խաղացողներին լինել անկաշկանդ և ազատ: Նկարագրության փոխարեն երեխաների կենդանի կատարումն է, որը, մեր կարծիքով, հասկանալի է, ուսանելի և, լավ իմաստով, վարակիչ: Երեխաները դրսևորել են իրենց ստեղծագործելու, ճիշտ կողմնորոշվելու, ինքնուրույն աշխատելու, վերլուծելու, երևակայելու, շարժումներին տիրապետելու կարողությունը:

Ծիսական պարագաներ

Կրթահամալիրում կրթության ծիսականացումը ծրագրային պահանջ է: Ծեսը մշակույթ փոխանցելու միջոց է, նշանակում է այն պիտի լինի պահպանողական և նորացվի, թարմացվի: Ծեսի իրականացման համար կարևոր են ծիսական պարագաները: Առանց դրանց ծեսը կիսատ կլինի, կզրկվի խորհրդից: Ահա թե ինչու` շատ կարևոր են ծիսական պարագաները և դրանց պատրաստման միջոցները: Հենց այս նպատակով էլ ներկայացվել են ծիսական պարագաները ներկայացնող աշխատանքները (օրինակ` «Չարխափան»), որոնցումներկայացվումէնաևծիսական անմիջական միջավայրը, որտեղ ստեղծվել են դրանք («Խաչբուռ»): Համացանցում կամ մասնագիտական գրքերում կարելի է գտնել ծիսական պարագայի նկարագրություն, երբեմն փոքր պարզաբանմամբ` ինչպես կարելի է պատրաստել, բայց ամբողջական տեսաֆիլմ, որը լիարժեք կներկայացնի ամբողջ գործընթացը` դժվար է հանդիպել: Մեր կրթահամալիրում բավական շատ են ստեղծվել այդպիսի տեսաֆիլմեր, որոնցից շատերն, ինչ խոսք, իսկապես լիարժեք գործեր են`եզակի իրենց բովանդակային և գեղարվեստական արժեքով: Ես փորձել եմ լրացնել այդ շարքը, որը լինելու է շարունակական:

Ծիսական պարագաներ բաժնումներկայացված նյութերը նկարահանվել են ինչպես հեռախոսով, այնպես էլ տեսախցիկով: Որոշ կադրերի որակն ապահովել է Im TOO Video Converter Ultimate ծրագիրը, իսկ երաժշտության մոնտաժն ապահովել է McFunSoft Audio Editor ծրագիրը:

Երաժշտության տեսական բաժին

Երաժշտության դասավանդման համար հարկավոր են լինում նյութեր, հատկապես տեսության բաժնից, որոնք լինեն միաժամանակ և տեղեկատվական, և դիտողական` տեսաֆիլմի տեսքով: Այս էր պատճառը, որ սկսեցի պատրաստել ուսումնական նյութերի շարք, որը սկսեցի նվագարաններից:

http://www.youtube.com/watch?v=gFx3TES8bE8 ալտ

http://www.youtube.com/watch?v=HxXmyW2Lsio թավջութակ

http://www.youtube.com/watch?v=xYmBbwyDE5c կոնտրաբաս

http://www.youtube.com/watch?v=mo4H6D3VDKM ջութակ

http://www.youtube.com/watch?v=VKtnLpiX7Dk հոբոյ

http://www.youtube.com/watch?v=sZo-7bnrH8A դաշնամուր

http://www.youtube.com/watch?v=AqM1Q2-xpXg պարկապզուկ

Ունկնդրման նյութերի արդյունավետ մատուցման միջոցներից էտեսաֆիլմը, որի երաժշտական ուղեկցումը ունկնդրման համար նախատեսված նյութն է, օրինակ` Լեոպոլդ Մոցարտ «Մանկական սիմֆոնիա»:

Երաժշտության տեսական բաժնի նյութերի ընտրությունը հիմնականում կատարվել է YouTube և Google ծրագրերից: YouTube-ից վերցված նյութերը ֆորմատ են արվում, յուրաքանչյուրից մոնտաժվում և վերցվում են անհրաժեշտ հատվածը կամ հատվածները: Այս աշխատանքը պահանջում է մեծ ուշադրություն և նյութի լավ իմացություն: Առանձին թարգմանվում, հավաքվում են նյութեր, տեսական մասի ամենակարևոր տեղեկությունը, խմբագրվում, պատրաստվում: Windows MovieMaker ծրագրով երկրորդ մոնտաժն է կատարվում: Աշխատանքի այս մասում մնում են ամենակարևոր տեղեկություն հաղորդող հատվածները: Տեսանյութի աշխատանքներն ավարտելուց հետո կատարվում է տեսական մասի մուտքագրում կադրերի վրա կամ կադրերի միջնամասերում: Եթե նույն ստեղծագործությունը ներկայացվում է տարբեր կատարումներով, ապա հատվածները այնքան ուշադիր և զգույշ է միացվում, որ մեկը մյուսի շարունակությունն է դառնում, օրինակ` Ջուզեպպե Վերդի «Նաբուկկո»: Երբեմն հարկավոր է լինում տեսաֆիլմից վերցնել միայն ձայնային կատարումը, սա էլ կատարվում է համապատասխան ծրագրով: Այստեղ էլ նորից սահուն անցում է պահանջվում տեսաֆիլմի կատարումից ձայնային կատարում: 

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ