ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Լեզվի ուսուցման ամենաարդյունավետ ձևերից մեկը բանավոր խոսքի մշակումն ու զարգացումն է, լեզվազգացողության զարգացման ամենալավ միջոցը` նույն բանի մասին տարբեր լեզուներով խոսելը: Դրան է միտված հիմնական դպրոցում ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցումը, որի հիմնական նպատակը նաև սովորողների` տարբեր իրավիճակներում երկու լեզուներով ճիշտ հաղորդակցվելն ու դրսևորվելն է:
Ուսուցման ծրագրային նյութը ընտրելիս ինչպես նաև աշխատանքները կազմելիս հաշվի եմ առնում դրա հետ կապված պահանջները, այսինքն` սովորողների հակումներն ու առաջադիմության մակարդակների տարբերությունը:
 Քանի որ այս նախագծում շեշտադրվում է հիմնականում բանավոր խոսքը, հաճախակի կազմակերպում եմ փոքրիկ զրույցներ, երկխոսություններ. թեմաները ընտրում ենք միասին, օրինակ`«Իմ ընտանիքը», «Իմ ընկերը», «Իմ դպրոցը, դասարանը», «Իմ հայրենիքը, քաղաքը», «Տարվա եղանակները», «Ես», «Ինչ եմ ուզում»,»Ինչն է լավ, ինչը` վատ», «Ընկերություն»: Այդ զրույցները կարևոր են դաստիարակչական, ճանաչողական առումով, հետաքրքիր փաստերի ընդգրկմամբ, հայերենին և ռուսերենին բնորոշ լեզվական երևույթների օգտագործմամբ:

Փոքրիկ թարգմանությունները, տեքստային և գործնական աշխատանքները, որոնք մեր գործունեության առանցքն են կազմում, հիմնականում խմբային են: Ելնելով սովորողների գիտելիքներից, ունակություններից, հետաքրքրություններից` կազմակերպում եմ նաև անհատական աշխատանքներ:

Ուսումնական պարապմունքները անցկացնում ենք ոչ միայն դասարաններում,այլ նաև Արհեստների դպրոցում, գրադարանում, խոհանոցում, ներքին բակում, որոնք սովորողների համար ուսումնաաշխատանքային նոր միջավայր ու տարածք են ստեղծում:
Քանի որ այս դեպքում դասագիրքն այդքան էլ գործածական չէ, շատ ենք օգտվում համացանցից, էլեկտրոնային գրատախտակից: Էլեկտրոնային գրատախտակի խելացի ու նպատակասլաց օգտագործումը շատ արդյունավետ է բանավոր խոսքի զարգացման համար: Կրթահամալիրի կայքը մեծ հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնելու համագործակցային ուսուցումը, քանի որ կայքի ռուսալեզու ենթակայքը մեզ համար իսկական կրթական տարածք և ուսումնական միջավայր է: Իսկ ինչ մնում է համացանցին, ասեմ, որ անսահմանափակ հնարավորություններ է տալիս և խթանում է սովորողներին: Մեր ձեռքի տակ ունենալով բազմաթիվ օգտակար կայքեր` սովորողների հետ ընտրում ենք նյութեր, որոնք հետաքրքիր են, տեղեկատվական են և ուսանելի, ինչպես նաև ռուսերեն այնպիսի ֆիլմեր ու մուլտֆիլմեր, որոնք հարուստ խոսք ունենալուց բացի սովորեցնում են բարություն, բարեկրթություն, ընկերասիրություն, սեր, հարգանք իր և դիմացինի հանդեպ:

Շատ կարևոր է նաև երգը. այն իսկական խթան է լեզուն սովորելու ու սիրելու համար: Լսում ենք երգեր, սովորում դրանք և կազմակերպում փոքրիկ կարաոկեներ:
 

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ