ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 52
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Անգլերենի մեկ դասի նկարագիր

Պյոտր Կապիցա
Ֆիզիկայի փորձը դպրոցում [1]

Մարգարիտ Սարգսյան
Քոմենթն ուսումնական կյանքում. ժամանցի ձև՞, գնահատո՞ւմ, թե՞ խոսքի մշակույթ

Մեթոդական մշակումներ

Նունե Մովսիսյան
Նոթբուքը և համացանցը ուսումնական պարապմունքում

Հերմինե Անտոնյան
Ներկայի և ապագայի դպրոց

Հասմիկ Ղազարյան
Կրթությունը կազմակերպելու արդյունավետ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Միխայիլ Կազինիկ [1]
Ո՞ւմ կամքով

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Я за введение дистанционного метода обучения

Карине Акопджанян
«Луйс аи ачкерин»
Քոմենթն ուսումնական կյանքում. ժամանցի ձև՞, գնահատո՞ւմ, թե՞ խոսքի մշակույթ

Քոմենթ: Հայերեն` դիտարկում: Բայց այս դեպքում բառն ավելի տարողունակ է. քոմենթը և դիտարկում է, և դիտողություն, և կարծիք, և մեջբերում և…

«Քոմենթ» հասկացությունը մեզ համար մեդիայի ծնունդ է: Այն ներկայիս իր իմաստը ձեռք բերեց 20-րդ դարի վերջից և լայնորեն սկսեց կիրառվել 21-րդ դարից:

Քոմենթը` որպես մշակույթ, ծագեց տարերայնորեն. ամեն ինչ սկսեց նկարների, հոլովակների տակ արվող մեկնաբանություններից, որոնք սկզբնական շրջանում հիմնականում միաբառ էին` «լավն է», «հիասքանչ է», «զզվելի է» գնահատողական բառեր կամ ձայնարկություններ: Ավելի ուշ մեկնաբանությունները դարձան վերլուծական, յուրահատուկ: Քոմենթ կոչվող հասկացությունն այժմ բաժանված է 2 մասի` գնահատողական բառ, որը նույնացվում է` «հավանում եմ» (like) դիտարկման հետ, և միտք` կրճատ շարադրանք, մեկնաբանություն, խոհ այս կամ այն երևույթին, գրքին, լուրին, նկարին, ֆիլմին, երբեմն նաև անձին վերաբերող:

Եվրոպայի մի շարք նորարար արվեստագետներ` գրողներ, քոմենթը փորձում են ներկայացնել որպես գրական նոր ժանր` անվանելով այն 21-րդ դարի գրականություն: Իրոք, 21-րդ դարն իր հետ բերել է նոր կյանքի ռիթմ և նոր մոտեցումներ, սոցիալական ցանցերն ու մեդիան դարձել են ժամանակակից մարդու անբաժանելի մասը` գիրքն ու գրականությունը մղելով հետին պլան: Նոր ռիթմն անհամատեղելի է դասական ռիթմի հետ` դասական գրականությունը որքան էլ սիրելի լինի ու արժեքավոր, արդեն ժամանակակից մարդու սեղանի գիրք դառնալ չի կարող ու չէ: Մեր սեղանի գիրքը համակարգիչն է` սոցիալական ցանցերով, լուրերով ու նոր արվեստով: Քոմենթի` որպես նոր գրական տեսակի վարկածն, այնուամենայնիվ, դեռ վիճելի է և մտորման ենթակա:
Առաջարկում եմ մտորել նշված հարցադրման մասին…

Նորարար արվեստագետների տարբեր խմբեր տարբեր եվրոպական երկրներում քոմենթը համարում են գրական տեսակ և այս թեմայով մշակումներ անում: Որոշ հոգեբաններ այն համարում են նաև մարդու ինտելեկտը, տեսակը, հոգեբանական տիպը, սեռական բարդույթը, սոցիալական վիճակը, քաղաքական հայացքը ստուգելու, հասկանալու լավագույն ձև:

Հայկական իրականության մեջ քոմենթը սկզբում դժվար էր մշակույթ անվանել: Այն կցկտուր էր, հաճախ պարզունակացված, ընտանեկան-ազգակցական կապի պահպանման մի ձև, կապվում էր գաղթի, հայրենաբաղձության հետ: Հիմնականում քոմենթներ էին գրվում այս կամ այն նկարի տակ, ունենում էին գնահատողական բնույթ: Սրանք, իհարկե, ազգային առանձնահատկություններ են, բայց կան համաշխարհային միտումներ, որոնք ազգություն, սահման չեն ենթադրում. համացանցն անսահման է ու իր անսահմանության մեջ է ընդգրկում բոլոր մարդկանց, ու կան զարգացումներ, որոնք, գուցե և դանդաղ, բայց թափանցում են նաև մեր երկիր ու մեզ էլ ներառում: Վերջին տարիներին միայն սոցիալական ցանցերում հայտնվել են առանձին խմբեր, օգտատերեր, որոնք քոմենթ ասվածն այլ կերպ են օգտագործում՝ իբրև տեղեկատվության տարծման ձև, համախոհներ գտնելու, հասարակական որևէ շարժում, կարծիք ձևավորելու միջոց:

Տեսեք հետևյալ հղումներում.
http://www.facebook.com/#!/groups/205365419559363/
http://www.facebook.com/#!/groups/207369279360129/
http://www.facebook.com/#!/groups/206208269397101/
http://www.facebook.com/#!/ANTIQYART.MOVEMENT

Նման հղումները շատ են և հետաքրքիր: Սոցիալական ցանցերը փոխեցին մեր իրականությունը ու քոմենթը դարձրին կարևոր գրական ժանր նաև մեր իրականության մեջ: Որքան էլ առաջին հայացքից «գրական ժանր» բնորոշումը խորթ կամ անհեթեթ հնչի, չենք կարող անտեսել իրականությունը ու մեր դարաշրջանի պահանջները: Քոմենթը հենց նոր դարաշրջանի, նոր կյանքի, մեդիայի ու մրցավազքի ծնունդ է՝ շտապում ենք, չենք հասցնում, չենք կարողանում երկար ժամանակ հատկացնել հանդիպումներին, երեկույթ-ցերեկույթներին, համախոհ-ընկերների հետ հավաքներին, բայց… Միացնում ենք համակարգիչը ու… Հազար ծանոթ, հազար ընկեր, հազար անծանոթ, հազար համախոհ ու նորություն՝ ընդհանուր հետաքրքրություններ, փոխանակման ենթակա նյութեր, առաջադրվող ու անհանգստացնող հարցադրումներ, համատեղ քննարկումներ…Քոմենթ, քոմենթ, քոմենթ…Մի պահ էլ մենակ ես մնում, մնում ես ինքդ քեզ հետ ու հենց քո՝ արդեն անբաժան դարձած մեդիայի հետ, ու որոշում ես գրել՝ գրում ես, որովհետև արտահայտվել ես ուզում, ուզում ես, որ քեզ լսեն, արձագանքեն, տեսնեն ու հասկանան, որ ապրում ես, կաս, որ այնպիսին ես, ինչպիսին կաս ու ծնվում է նոր գրական ժանրը՝ քոմենթը: Քոմենթը մասսայական գրական ժանր է. այն գրականությունը մարդկային է դարձնում ու մոտենում, մոտեցնում մարդուն, այն ժամանակ չի խլում ու ժամանակ չի սպանում: Ահա և նոր գրականության մի նոր ժանր:

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ