ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 54
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նաիրա Դալուզյան
Իմացումի հրճվանք: Զատկական ծեսը՝ ուսումնական նախագիծ

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
Մեթոդիստ: Կամ դասի կազմակերպման այլ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը


Էյնշտեյնի և Ռաբինդրանաթ Թագորի զրույցը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Զատիկի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արմեն Դարբինյան
Անձնային արժեքներ

Վահրամ Թոքմաջան
Սևից միստիկ: Ինքնահաստատու՞մ, թե՞ ինքնադրսևորում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սոնա Արսենյան
Ինչերե՞ն է խոսում հեռուստացույցը

Աշոտ Բլեյան
Նվեր` տարվա բոլոր օրերի համար
Իմացումի հրճվանք: Զատկական ծեսը՝ ուսումնական նախագիծ

Զատիկը հայերի, և ոչ միայն հայերի, ամենասիրելի տոներից է: Այն ամենալավ «պահպանված» ծեսն է: Զատիկը հարուստ է ավանդույթներով, սովորույթներով, բանահյուսական նյութով, անգամ կերակուրներով… Զատիկը բազմազան է ու բազմաբովանդակ: Սա է պատճառը, որ ծեսն ամբողջական ուսումնական աշխատանքի հնարավորություն է տալիս՝ գործունեության բոլոր ձևերով՝ լեզվագործունեություն, տեխնոլոգիա, բանահավաքություն, երաժշտական, թատրոն-խաղ…

Մեդիամիջոցների կիրառումը մեծ հնարավորություններ է տալիս ծեսն ավելի հարստացնելու, ավելի ուսումնական դարձնելու: Մեդիամիջոցների օգնությամբ սովորողները պատրաստում են հետաքրքիր ֆիլմեր, պրեզենտացիաներ, կարողանում են հարցազրույցներ վերցնել և ձայնագրել , պատրաստել սովորած երգի կարաոկեն, հետագայում նաև երգերի ձայնագրություններ անել: Մեդիատեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվում են ուսումնական մեդիափաթեթներ, որոնք դառնում են ուսումնական նյութ: Եթե մինչև վերջին տարիները մենք՝ դասավադողներս և մեր սովորողները, կարող էինք օգտվել միայն Ռուդիկ Հարոյանի «Զատիկ» գրքույկից, ապա կարծում եմ մի քանի տարի հետո համացանցը լցված կլինի մեր սովորողների և դասավանդողների հետազոտական աշխատանքներով: Նայելով տարբեր դասարաններում արված աշխատանքներին` նկատում եմ սովորողների մեդիահմտությունների զարգացումը:

Որպես ուսուցիչ` միշտ մեծ ոգևորությամբ եմ պատրաստվում Զատկի ծեսին: Ծեսն ունի մեծ առավելություն. որպես ուսումնական նախագիծ` այն կարելի է կիրառել բոլոր դասարաններում: Այս տարի ես դասավանդում եմ առաջին դասարանում և ուզում եմ ներկայացնել, թե ինչպես եմ աշխատում առաջին դասարանցիների հետ և ինչ խնդիրներ ենք լուծում: Նախագիծն սկսեցինք Բարեկենդանից, հետո խոսեցինք Մեծ պահքի և պահքի պահապան Ակլատիզի մասին: Տեղեկություններ հավաքեցինք ակլատիզի մասին, պատրաստեցինք ակլատիզ: Մեր հավաքած տեղեկություններով պատրաստեցինք պրեզենտացիա «Ինչ է Ակլատիզը և ինչպես պատրաստել»
Սովորողները Paint ծրագրով նկարեցին Ակլատիզ և հորինեցին ասիկներ Ակլատիզի մասին: Աշխատանքները հավաքեցինք Power Point ծրագրով և ունեցանք «Ակլատիզագովք»: Աշխատանքի ընթացքում նորից հիշեցինք, որ շաբաթն ունի յոթ օր, կրկնեցինք շաբաթվա օրերը, պատրստեցինք զատկական օրացույց: Երգի ուսուցման ընթացքում խոսեցինք Ավագ շաբաթվա օրերի և դրանց տրված անունների մասին: Սովորղներից մեկն էլ պատրաստեց Ավագ շաբաթվա օրացույցը` իր մեկնաբանությամբ:
Հաջորդը աշխատանքը ածիկ ցանելն է: Սովորողների հետ ցանում ենք, ոսպ, գարի, ցորեն, լոբի: Ցանում ենք նաև եփած կամ ծեծած ցորեն: Նախօրոք երեխաները ուսումնասիրում են հատիկեղենը, տեսնում են դրանց տարբերությունները, հետո ցանում ենք: Պետք չէ երեխաներին ասել, որ եփված ցորենը չի աճի, թող իրենք հետևեն և տեսնեն: Հետո ծաղկատունկն է: Յուրաքանչյուր սովորող բերում է ծաղկի կտրոն և թափանցիկ բաժակ: Կտրոնը դնում ենք բաժակի մեջ և սկսում ենք «հետևել»: Քանի օր հետո են հայտնվելու առաջին արմատները, որ կտրոններն են ավելի շուտ արմատակալում, մեր բերած կտրոնների մեջ կան արդյոք այնպիսիք, որ ջրի մեջ ոչ թե արմատներ են տալիս, այլ փչանում են: Եթե կան, փորձում ենք կռահել, թե ինչու է այդպես լինում: Երբ կտրոններն արդեն արմատակալեն, մենք դրանք տնկում ենք ծաղկամանների մեջ և սկսում ենք խնամել: Նախագծի ավարտը Զատկական տոնն է, որն ամփոփում է այն ամենը, ինչ գիտեն Զատիկի մասին: Պատմում են, թե ինչպես են իրենք նշում Զատիկը: Զատկական ասիկներին, ասացվածքներին ու խաղերին ավելանում է ձվիկների գովքը. յուրաքանչյուրը փորձում է գովել իր պատրաստած ձվիկը: Սովորում ենք զատկական երգեր, պարեր և պատրաստվում ապրիլի 10-ին նշել Զատկի տոնը:

Նախագծի վերջում նախատեսում ենք ունենալ գարնանը, Զատկի ծեսին նվիրված մի շարք ֆիլմեր, կարաոկեներ, ուսումնական ֆիլմեր:

Լեզվագործունեություն
Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում երեխաները սովորում են զատկական այն ասիկները, խաղիկները, առածները, որոնք համապատասխանում են նրանց տարիքին: Տեղեկություններ են հավաքում տոնի մասին, պատմում, ներկայացնում իրենց իմացածը: Սովորողները նաև իրենք են հորինում հանելուկներ, ասիկներ, ասացվածքներ: Սկզբում միասին ենք հորինում՝ իրար լրացնելով, օգնելով և ավելի շատ բանավոր: Հետո սովորողները paint ծրագրով նկարում են իրենց հորինածը, մուտքագրում և ուղարկում են իմ էլ. հասցեին: Հաջորդ օրը հավաքում ենք նյութերը, կայքի նյութ ստեղծում միասին, Power Point ծրագրով ստանում ենք մեդիագրքեր:
Արդեն երկրորդ դասարանում նրանք կստեղծեն իրենց անհատական զատկական մեդիագրքերը, որոնք կարող ենք համեմատել նախորդ տարվա աշխատանքների հետ և նկատել ստեղծագործելու, ոճի, ձևավորման, ճաշակի տարբերությունները, զարգացումը: Մեդիագրքերը օգտագործվում են որպես ընթերցարաններ:

Տեխնոլոգիա
Միասին պատրաստում ենք ծիսական տարբեր պարագաներ, օգտվելով ՏՀՏ միջոցներից ստեղծում ենք զատկական հանելուկների, ասացվածքների, ասիկների մեդիագրքեր: Ակլատիզի և Ուտիս տատի տիկնիկներն ենք պատրաստում, զատկաձվեր, շնորհավորական, բացիկներ են պատրաստում, զատկածառ: Երբեմն թվում է, որ մի քանի տարի սովորողը նույն գործով է զբաղվում, և հնարավոր է` դա ձանձրալի և հոգնեցուցիչ լինի, բայց վստահ կարող եմ ասել, որ երեխաները յուրաքանչյուր տարիքում ոգևորությամբ են կատարում այս աշխատանքնեը, քանի որ նրանց կարողությունների և հմտությունների մակարդակը գնալով ավելանում է: Նրանց ստեղծագործական միտքն ավելի է զարգանում, նրանք ձեռք են բերում այնպիսի կարողություններ, որոնց շնորհիվ ավելի ինքնուրույն են դառնում և ավելի քիչ են օգնության կարիք զգում: Իսկ երբ մարդն ավելի վստահ է իր կարողությունների վրա կարողանում է աշխատանքին բազմակողմանի մոտեցում ցուցաբերել: Եթե այս տարի մենք որոշել ենք թղթից զատկական բացիկները պատրաստել հիմնականում նույն ձևով, ապա հաջորդ տարիներին յուրաքանչյուրն ինքը կորոշի` ինչ նյութով և ինչ տեսակի բացիկ պատրաստել: Նույնը կարելի է ասել նաև էլ. բացիկների մասին: Առաջին դասարանում հիմնականում նկարում են paint ծրագրով, իսկ երկրորդ, երրորդ դասարաններում կարող են անիմացիոն կամ ֆիլմ բացիկներ պատրաստել: Ստեղծում ենք Զատկական երգերի կարաոկեներ, զատկական տարբեր խաղերի ֆիլմեր, ավանդական ուտեստների մեդիա-բաղադրատոմսեր և այլն: Առաջին դասարանում աղի խմորից պատրաստում են զատիկներ, ձվիկներ և ներկում: Պատրաստում ենք նաև 2-3 մեծ դիմակ: Թխում են զատիկներ և որպես տարոսիկ բաժանում: Միասին որոշում և մեծերի օգնությամբ պատրաստում ենք դասարանի զատկական հագուստը: Ծառ ու ծաղիկ ենք տնկում ծնողների, մյուս ուսուցիչների հետ:

Մաթեմատիկա 
Փորձեր, դիտարկումներ են անում և գրանցում են դրանց արդյունքները: Կազմում են օրացույցներ: Օգտվում են աղյուսակներից և օրացույցից: Հորինում և լուծում են տարբեր խնդիրներ: Համեմատում և հաշվարկներ են անում:
Ակլատիզը պատրաստելուց հետո սովորողները թզով չափեցին ակլատիզի բոյը, «ձեռքերի» երկարությունը, չափեցին իրենց ընկերների հասակը, փորձեցին պարզել, թե իրենք քանի թզաչափ են իրենց ակլատիզից բոյով:
Չափում են տարբեր հատիկների ծիլերի երկարությունը (փայտիկների միջոցով), գտնում են ամենաբարձր և ամենացածր ծիլերը (աչքաչափով), իրական խնդրներ են կազմում բարեկենդանից մինչև զատիկ օրերի քանակների, ձվիկների տրամագծերի, ակլատիզի, ուտիս տատի, զատկածառի բարձրության, զատկածառի զարդերի տեսակների, քանակի, դասարանի պարին անհրաժեշտ տարածքի լայնության, երկարության, երգերի, պարերի տևողության, ծաղկի կտրոնի, տնկիի բարձրության, աճող սենյակային ծաղկի արմատների, տերևերի, թխված տարոսիկների, ստեղծված ուսումնական նյութերի քանակների վերաբերյալ: Այս տարիքում շատ կարևորում եմ աչքաչափով, մարմնի գործիքներով (ոտքեր, ձեռքեր), ձեռքի տակ եղած իրերով (փայտ, թել, մատիտ) առարկաների երկարությունը, հաստությունը որոշելու կարողության զարգացումը: Ամեն շաբաթ պոկում ենք ակլատիզի մեկ փետուր և հաշվում, թե քանի շաբաթ, քանի օր է մնացել Զատկի տոնին, քանի երեքշաբթի կամ ուրբաթ:
Հետագայում նրանք այդ չափումները կանեն չափման գործիքներով, կկազմեն ավելի բարդ խնդիրներ: Հետո կարող են նաև դրամական հաշիվներ անել` ինչ արժեն տարբեր հատիկներով ածիկները, զատկական տոնական սեղանը, ինչ արժե մայրիկի, տատիկի խանութի մեկ կաթսա պասուց տոլման. ո՞րն է տարբերության պատճառը:

Սոցիալական 
Զատիկը ընտանեկան տոն է: Ընտանիքն աշխատում է մեզ հետ, համագործակցում է գործունեության բոլոր ձևերով՝ բանահավաքություն, տեխնոլոգիա, ֆիլմերի ստեղծում, խոհանոցային գործունեություն…
Այս ընթացքում տնային հանձնարարությունները անհատական են: Յուրաքանչյուր սովորող ստանում է առանձին առաջադրանք, որը ամբողջական աշխատանքի մի մասն է կազմում: Ավելի ճիշտ կլինի ասել, որ սովորողն ու ծնողը առաջադրանքների ցուցակից ընտրում են իրենց հարմար առաջադրանքը և միասին կատարում:
Քանի որ տոնը նշում են բոլոր ընտանիքներում և այն սերտորեն կապված է մեր արմատների, ավանդույթների և եկեղեցու հետ սովորողը հնարավորություն է ունենում սովորել և փոխանցել իր ընտանիքի անդամներին զատկական շատ խաղեր, ավանդույթներ, խորհրդանիշեր: Այս ընթացքում ծնողներից շատերն իրենց համար հայտնաբերում են բաներ, որոնց մասին դեռ չգիտեին: Լինում է և այնպես, որ ծնողներն իրենք են մեզ փոխանցում ծիսական կամ ավանդական հետաքրքիր նյութեր (խաղեր, ասիկներ, բաղադրատոմսեր և այլն):

Խնդիրների մեջ առանձին չեմ նշել ստեղծագործելը, որովհետև կարծում եմ, որ ամբողջ ընթացքը հենց ստեղծագործական և ստեղծական է: 

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ