ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Կա բլոգների մասին տեղեկություն հաղորդող հատուկ ծառայություն` Technorati-ն, ըստ որի, արդեն 10 մլն. բլոգ է բացվել, մեկ այլ` Edublog ծառայության շնորհիվ արդեն բացվել են 4000 կրթական բլոգներ: Աշխարհում, բլոգները որպես կրթության միջավայր, սկսել են կիրառել սկսած 2005թ.-ից: Առաջին ուսումնական բլոգները ստեղծել են ուսանողները: Այսօր այն առավել հաջողությամբ օգտագործում են ուսուցիչները:

Userland և Live ամսագրերը առաջինն են եղել, որոնք տեղեկություններ են հաղորդել բլոգների վերաբերյալ: Այսօր բլոգերների մեծ մասն օգտագործում է Google Blogger-ը կամ WordPress-ը: Այդ ծառայությունները մարդկանց թույլ են տալիս համակարգչային կոնկրետ ծրագրեր չտիրապետելու դեպքում անգամ ստեղծել նոր բլոգներ` առցանց գրառումներ իրականացնելու նպատակով: Գործում են նաև աուդիո-բլոգներ (podcasts) և վիդեո-բլոգներ (vlogs):
Բլոգների ամբողջ հմայքը, ինչ խոսք, ազատությունն է:

Սա ամենևին չի նշանակում բարձիթողիություն: Ճիշտ հակառակը: Յուրաքանչյուր մեկը, ով վարում է բլոգ, առավել պատասխանատվությամբ է մոտենում իր թողարկած նյութերին: Պատահական չէր, որ 9.1 դասարանցիների բլոգներում նյութեր տեղադրելուց առաջ մշակվեցին աշխատանքային հետևյալ կանոնները:

Սովորողների հետ քննարկման արդյունքում որոշվեց տնային ամենօրյա աշխատանքները բլոգներում չտեղադրել հետևյալ պատճառաբանությամբ`

  • սխալ գրված աշխատանքները հանրությանն ի ցույց դնելը էթիկային դեմ է և նպատակահարմար չէ.
  • տնային ամենօրյա աշխատանքները առանձնակի հետաքրքրություն չեն ներկայացնում, և ըստ այդմ, ցուցադրելու կարիք չկա:

Բլոգը անձնական վիրտուալ տարածք է, որը հանդես է գալիս ինչպես ամսագիր, այն էլ օրագիր: Բլոգներով ուսուցման դեպքում սովորողների մոտ կարևոր հմտություններ են զարգանում: Մեծանում է պատասխանատվությունն ու ինքնավերահսկողությունը: Սովորողները աշխատում են ճիշտ գրել, իրենց մտքերը ճիշտ արտահայտել, որովհետև իրենց նյութերն ու կարծիքները նայում են շատերը` ուսուցիչներ, ընկերներ, պատահական և ոչ պատահական այցելուներ: Այս հանգամանքը սովորողների մոտիվացիան կտրուկ բարձրացնում է, և նրանք, (փաստն եմ արձանագրում), դրա շնորհիվ սկսում են ավելի լավ գրել:

Քանի որ բլոգները կապված են իրար հետ, դա կարող է նաև ուսումնական համայնքի խթան դառնալ: Հեղինակները արտահայտում են իրենց մտքերը, աջակցում միմյանց: Դա սովորողներին տալիս է ձայնի իրավունք, որի շնորհիվ նրանք հայտնում են իրենց կարծիքները և տեղեկացնում իրենց ուսումնական հաջողությունների մասին:
Բլոգներով ուսուցումը զարգացնում է ոչ միայն գրագիտությունը, այլև խթան է դառնում հետազոտական մտքի համար: Սովորողը բլոգը վարելիս սովորում է նաև գնահատել իր ունեցածն ու քննադատորեն վերաբերվել առցանց տարաբնույթ ռեսուրսներին:

Բլոգները, առայժմ, օգտագործում ենք հետևյալ կերպ:

  • Դասավանդողը տնային աշխատանքը տեղադրում է իր բլոգում` հղումը ուղարկելով սովորողին: Սա օգտակար է նրանով, որ ժամանակի ընթացքում հավաքվում են մեդիա-ուսումնական փաթեթներ, տարաբնույթ առաջադրանքներ: Բլոգը ակտիվ օգտագործելու դեպքում կարող է դառնալ առարկայական առաջադրանքների և մեդիա-ուսումնական փաթեթների շտեմարան: Զետեղվում են թեմատիկ հղումներ, քննարկումների համար նախատեսված և այլ ուսումնական տեսանյութեր: Մենք պայմանականորեն այդ բաժինը անվանել ենք Մեդիամատյան: Սովորողները կամ պետք է ուղարկեն աշխատանքի պատասխանը կամ comment-ի տեսքով տեղադրեն նյութի ներքևում: Դասավանդողի համար սա հարմար ձև է նաև առցանց ստուգում անցկացնելու համար:
  • Դասավանդողը առաջարկում է կարդալ իր բլոգում տեղադրված նյութերը և համապատասխանաբար խնդրում, որ սովորողներն իրենց բլոգներում տեղադրեն հետաքրքիր նյութեր, նորություններ: Փաստորեն, սովորողներն իրենց բլոգների ստեղծման ճանապարհին կարդում են նաև իրենց ընկերների և այլոց բլոգներում եղած նյութերը: Բլոգներից ընտրված նյութերը, որոնք հայտնվում են կայքում, ուղարկվում են նաև մյուսների էլեկտրոնային անհատական հասցեներին: 

Թեև մեկ-երկու ամիսը կարճ ժամանակահատված է բլոգի «դեմքը» տեսնելու համար, բայց և այնպես, 9.1–ում կարելի է առանձնացնել Վիկա Մարկոսյանի, Էմիլ Սիլանյանի, Էլեոնոր Հարությունյանի, Սողոմոն Վարդանյանի, Լիլիթ Գևորգյանի, Վահե Աբրոյանի բլոգները: Իսկ բլոգների, որպես կրթական գործիքների, բերած բազմաթիվ օգուտներից առայժմ կարելի է փաստել հետևյալը`

  • բարձր մոտիվացիան
  • շատ գրելու և շատ կարդալու լայն հնարավորությունը
  • քննարկումները և առցանց շփումը
  • պատասխանատվության և ինքնավերահսկողության մեծացումը
  • ընկալման և տեղեկատվության մշակման արագությունը: 

Մի բան ակնհայտ է` բլոգները, ճիշտ և ակտիվ օգտագործելու դեպքում, կարող են ապահովել արդյունավետ և հետաքրքիր ուսումնական միջավայր:  

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ