ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Ուսումնական պարապմունքի միջավայր ասելով` ենթադրվում է մի տարածք, որը նախ և առաջ հարմար է տվյալ գործունեությունն իրականացնելու համար: Իսկ ի´նչ ասել է հարմար. ի´նչն է դարձնում գործունեությունն ավելի արդյունավետ: Անվիճելի է, որ առաջին անհրաժեշտ միջոցները ՏՀՏ միջոցներն են: Ուսումնական կաբինետում համացանցին միացված համակարգիչը և պրոյեկտորը պարտադիր են: Ուսումնական պարապմունքներ անցկացնել և արդյունքում ստանալ հետաքրքիր, գրավիչ և արդիական ուսումնական նյութեր հնարավոր է միայն ծանոթանալով, ուսումնասիրելով մինչ այդ կատարված աշխատանքները, արձանագրելով դրանց հաջող և թերի կողմերը, ինչի հնարավորությունը մեզ տալիս է համացանցը:

Ինֆորմացիան գտնում ենք (անկախ ժանրից՝ հոդված, պատմվածք, էսսե կամ լրատվություն), պրոյեկտորը հնարավորություն է տալիս միասին ընթերցելու և անմիջապես քննարկումներ կազմակերպելու: Բոլորի համար ամեն ինչ պարզ է, բոլոր հարցերի պատասխանները տրված: Սովորողը բացում է իր անձնական նեթբուքը և սկսում անհատական աշխատանք: Այս գործունեության համար անհրաժեշտ պայման է դառնում անլար ինտերնետը: Եթե ուսումնական կաբինետը ապահովված է անլար ինտերնետով, սովորողը հնարավորություն է ստանում ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու: Նոթբուքն այստեղ դառնում է դասընկեր, օգնական, միջոց՝ ինքնարտահայտվելու, ստացած ինֆորմացիան յուրացնելու, ամփոփելու, ի մի բերելու: Եթե որևէ բառ, արտահայտություն անհասկանալի է կամ հարկավոր է, ասենք, այդ երևույթը, հասկացությունն ուրիշ բառով արտահայտել, սովորողն անմիջապես պահարանից վերցնում է բառարանները (հոմանիշ-հականիշների, դարձվածքների, արմատական, բացատրական …) և փնտրում ցանկալի տարբերակը: Նյութի ամփոփման արդյունքում սովորողը պիտի ստանա տեսաֆիլմ, աուդիոնյութ, պրեզենտացիա: Դրանք ստանալու համար անհրաժեշտ ՏՀՏ միջոցներն առկա են կաբինետում: Սովորողների խմբին անմիջապես հատկացվում է տեսախցիկ, ձայնագրիչ՝ նյութերը պատրաստելու համար:

Այս փուլում առաջադրանքը կարող է սահուն վերածվել նաև տնային հանձնարարության: Դպրոցից դուրս ազատ ռեժիմ և միջավայրի ընտրության ավելի լայն հնարավորություն ունենալով՝ սովորողը (սովորողների խումբը) սկսում է ստեղծել, ստեղծագործել, համադրել, խմբագրել՝ ունակություններ, որոնք պիտի զարգանան մայրենիի դասընթացների միջոցով:
Կաբինետում առկա է տվյալ պահին անհրաժեշտ գրականությունը՝ ընթերցանություն կազմակերպելու համար: Դասի ընթացքում մի տեսակ անկաշկանդ մթնոլորտ, կենդանություն է մտնում կաբինետ, երբ սովորողները տեղից վեր են կենում, մոտենում պահարանին, ընտրում անհրաժեշտ գիրքը, գտնում են իրենց անհարժեշտ տեղեկությունը և նորից դնում տեղը: Կամ պարզապես վերցնում են գիրքը, կարդում փոքրիկ մի պատմվածք, քննարկում, զրուցում: Այս ընթերցումներն էլ սահուն դառնում են տնային հանձնարարություն: Ծանոթանալով հեղինակի ոճին, գրելաձևին, արտահայտչամիջոցներին՝ տանն արդեն հետաքրքրությամբ են կարդում այդ հեղինակի մյուս գործերից, կաբինետային քննարկումներն օգնում են ավելի ճիշտ ընկալել գրվածքի ասելիքը:

Անդրադառնալով մեդիագրադարանին՝ լիովին համոզված կարող եմ փաստել, որ այն դարձել է իմ և սովորողներիս շփման սիրելի միջոց: Հատկապես տոնական և հիշատակի օրերով դասերն ընդհատվելու ժամանակ մեդիաընթերցումը մեր ամենահաճելի զբաղմունքն է: Միջին դպրոցի ենթակայքը դառնում է մեր մեդիադասարանը, որտեղ կարող ենք և´ ընթերցել, և´ քննարկել, և´ արտահայտվել, բանավիճել: Այս առցանց ընթերցումներին ու քննարկումներին միանում են նաև ծնողներ, որն ավելի գրավիչ ու հետաքրքիր է դարձնում գործընթացը:

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ