ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 59
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը

Մարգարիտ Սարգսյան
Կրթական միջավայր՝ կրթական դիտարկում՝ քոմենթ

Արման Գրիգորյան
Ռիթմը կերպարվեստում

Ելենա Սարգսյան
Առարկայական նոր ծրագիր կազմելուց առաջ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Из арсенала учителя иностранного языка

Աիդա Պետրոսյան
Սովորողների գործունեության կազմակերպման սկզբունքները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Ամերիկյան դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Ինչո՞վ տարբերվեց 2011-2012 ուսումնական տարին նախորդներից
Առարկայական նոր ծրագիր կազմելուց առաջ

Ժամանակի հրամայական պահանջն է ազգային մտածողությամբ ու հոգեբանությամբ, կիրթ, հոգեկան ու բարոյական բարձր արժանիքներով, գեղագիտական նուրբ զգացողությամբ օժտված, բազմակողմանիորեն զարգացած քաղաքացիներ դաստիարակելը: Լեզուն մտածողության հիմնական միջոցն է, օտար լեզուների ուսուցումը կազմակերպվում է մայրենի լեզվի հիմքի վրա: Հենց այս առումով էլ հայոց լեզվի և գրականության հանրակրթական դասընթացի բովանդակությունը և նրա ուսուցման ճիշտ կազմակերպումն ունեն հասարակական և պետական կարևորություն:

2011-2012 ուստարում՝ որպես դասավանդող, կազմել և ներկայացրել եմ հայոց լեզվի և գրականության առարկայական ծրագիր՝ ըստ առարկայական պետական չափորոշչի և հեղինակային մանկավարժության այլընտրանքային ծրագրին ներկայացված պահանջների: Ծրագրում ներառված են եղել սովորողին ներկայացվող պարտադիր պահանջները, նրանց գիտելիքների, կարողությունների ծավալը, արժեքային համակարգը, որի նպատակն է ձևավորել անձ և քաղաքացի, ուսուցման արդյունքների ստուգման ու գնահատման կարգը և սկզբունքները, ուսումնական գործունեության տեսակները, ուսումնական և հայրենագիտական ճամփորդությունները, հղումներ և առաջարկվող գրականության ցանկը: Ծրագրի նպատակը նոր կրթակարգով հաստատված 12-ամյա կրթության շրջանակներում «Ստեղծողի դպրոց, անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» կրթական ծրագրի պահանջներին համապատասխան՝ մայրենիի ուսուցման վերջնական արդյունքների ապահովումն է: Դրանք են՝

ա) ազատ հաղորդակցվելը
բ) սեփական մտքերը գրավոր և բանավոր շարադրելը
գ) հանրային կյանքի տարբեր ոլորտներում խոսքային գործունեություն իրականացնելը
դ) ազգային արժանապատվության գիտակցումը
ե) մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողությունների ձեռքբերումը
զ) ՏՀՏ ժամանակակից միջոցներին, համակարգչային ուսումնական ծրագրերին տիրապետելն ու օգտագործելը ուսումնական գործընթացում:

«Ստեղծողի դպրոց, անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» կրթական ծրագիրը դասավանդողին հնարավորություն է տալիս և, ինչու չէ, նաև պահանջում, որ մայրենի լեզվի ու գրականության դասընթացի նպատակը դառնա ոչ թե գրականագիտական-բանասիրական հմտություններ տալը, այլ սովորողների ստեղծագործական ունակությունների խթանումը, կարողությունների և հմտությունների ձևավորումը, ինքնուրույն աշխատանք կատարելու ունակությունների զարգացումը: Սովորողների կարողությունները ի սկզբանե տարբեր են լինում, ուսումնական տարվա ընթացքում տարբեր են լինում նաև մոտեցումները: Շատերը կարդում էին ծրագրով նախատեսվածից ավելին, կատարում առաջարկված կամ ուղարկված հեռավար առաջադրանքների բոլոր տարբերակները, բայց, ցավոք, եղել են նաև աշխատանքի նկատմամբ անտարբերություն դրսևորող սովորողներ: Կարծում եմ՝ այս տարվա առարկայական ծրագրում պիտի կարևորեմ արտադասարանական ընթերցանությունը, քննարկումներն ու բանավեճերը: Ստեղծագործական մոտեցում կար ծրագիրը կազմելիս, երբ դասընթացի ուսպլանով նախատեսված ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշվում էր այս կամ այն թեմային հատկացվող դասաժամի քանակը և մեթոդը՝ կարևորելով սովորողների նախասիրությունները, հետաքրքրությունները, պատրաստվածության աստիճանը, ընդհանուր մակարդակը: Հայեցի ուսուցման և դաստիարակության կարևոր պայմանը ստեղծագործ մտածողության ձևավորումն է: Ծրագրում ընդգրկված էին տարբեր ժամանակներում ստեղծված ծիսական երգեր, առակներ, ասացվածքներ, որոնք ուսումնասիրվեցին թեմատիկ խմբավորման սկզբունքով: Ժողովրդական բանահյուսության օրինակները, գողթան երգերը,ըստ ծրագրի, ներկայացված են բնագրով: Զուգահեռ անցանք նաև դրանց գրական թարգմանությունները, քանի որ իմ դասավանդած դասարաններում այս տարի ուսումնական պլանով գրաբարի դասընթաց նախատեսված չէր: Խնդիր է եղել նաև սովորողին մոտեցնել գրքին, սովորեցնել կարդալ, ավելին՝ կարդալը և գրականության դասը դարձնել հաճելի և ցանկալի: Ծրագրում նախատեսել էինք «Մեկ բանաստեղծության ժամ», «Մեկ պատմվածքի ժամ» բաժինները, որոնց նպատակը սովորողի ինքնուրույն աշխատանքի, գրական ճաշակի, արտահայտիչ, գեղեցիկ և ճիշտ կարդալու հմտությունների զարգացումն էր:
Ծրագրի առանցքային հարցերից էր խոսքի զարգացումը: Տարիների փորձը հուշում էր, որ այդ նպատակով առանձին դասաժամեր հատկացնելն արհեստական անջրպետ էր առաջացնում ուսուցման նպատակների մեջ: Խոսքի զարգացմամբ անհրաժեշտ է զբաղվել բոլոր դասաժամերին, աշխատանքային բոլոր ձևերի ընթացքում՝ և′ կարդալիս, և′ գրական ստեղծագործության արժանիքները վերհանելիս, և′ բառային ու բառարանային աշխատանքները կազմակերպելիս, զրույցների, բանավեճերի, ստեղծագործական աշխատանքների միջոցով: ՏՀՏ միջոցները անփոխարինելի են եղել հեռավար առաջադրանքների կատարման ժամանակ, որոնք նպաստում են սովորողի խոսքի զարգացմանը, ինքնուրույն մտածողության և ստեղծագործական կարողությունների ձևավորմանը:

  • Գնահատումը ըստ կազմակերպման ձևի իրականացվել է գրավոր կամ բանավոր: Կիրառվել են հետևյալ միջոցները կամ գործիքները.
  • հարցում
  • հեռավար առաջադրանքի կատարում
  • հարցարան
  • ուսումնական թղթապանակի հավաքում
  • ստուգատեսների մասնակցություն
  • օլիմպիադայի մասնակցություն
  • ցուցադրությունների մասնակցություն

Արդեն առաջին կիսամյակի արդյունքների գնահատման ժամանակ զգացի, որ գործս հեշտացել է. 11-րդ դասարանում սովորողների կեսից ավելին ուներ իր էլեկտրոնային թղթապանակը, որը նրա կատարած աշխատանքների հավաքածուն էր՝ տեսանելի և′ ընկերներին, և′ ծնողներին: Սովորողներն այստեղ հավաքում էին իրենց կատարած հեռավար աշխատանքները, պատրաստած ցուցադրություններն ու ֆիլմերը: Թղթապանակը սովորողների հաջողությունները արձանագրելու, հետագայում վերլուծություններ և շտկումներ կատարելու, սովորողի առաջընթացը գնահատելու գործընթացում կարևոր գործիք է: Արդեն ունեցածը շտկելով, կատարածը վերանայելով՝ սովորողները մասնակցեցին մեդիաօլիմպիադաներին, հայրենագիտական ստուգատեսին: Որո՞նք էին այսօրինակ աշխատանքի առավելությունները.

  • խրախուսում է սովորելու ցանկությունը
  • ձևավորվում է սովորելու նպատակ
  • կարելի է տեսնել սովորողի ուսումնական առաջընթացը և փոփոխությունները
  • էլեկտրոնային թղթապանակները կարող են ընդգրկել տարբեր տեսակի և կառուցվածքի տեղեկատվություն՝ տեքստ, նկար, ձայնագրություն, շարժանկար (ֆիլմ)
  • էլեկտրոնային թղթապանակները մատչելի և հասանելի են բոլորին:

Գնահատման հիմնական նպատակը սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների տիրապետման մակարդակի ստուգումը, ուսումնական գործընթացի կատարելագործումն ու ուսուցման որակի վերահսկման ապահովումն է եղել:

Նոր ուսումնական տարվա առարկայական ծրագրերը կազմելիս պիտի նկատի ունենանք ուսումնական կաբինետների գործունեությունը, ավելի հստակեցնենք սովորողի աշխատանքի տեսակներն ու քանակը, ուսումնական փաթեթների բովանդակությունը, սովորողին իր տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու, մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը: 

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ