ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Ինչո՞ւ բլոգ և ինչո՞ւ դասավանդողի...

Արդեն խոսել եմ այն մասին, որ ժամանակակից մարդը ու նրա՝ արվեստի, գրականության ընկալումները վաղուց փոխվել են: Փոխվել են ժամանակակից կյանքը, արվեստը, մեզ շրջապատող իրերի ձևերը, կիրառությունը, սակայն վաղուց հնացած մոտեցումները դեռ շարունակում են ապրել: Հենց այստեղ է առաջանում անջրպետը՝ կյանք ու կրթություն, կրթական գործիքներ: Ստացվում է, որ մարդը չի ուզում կարդալ ու չի ընկալում կարդացածը:

Դժվար է պատկերացնել ժամանակակից մարդուն առանց մեդիայի, իսկ ժամանակակից գրողին ու ընթերցողին` առանց համակարգչի, հեռախոսի: Մեդիան դարձել է մեր մի մասը՝ աշխատանքային, գովազդային, ժամանցային գործիքը: Գրականությունն էլ արդեն անհնար է պատկերացնել առանց մեդիայի: 20-րդ դարն առաջ բերեց մեդիագրականություն հասկացությունը, որը լայն տարածում գտավ 21-րդ դարում: Այն գրողները, որոնք արժեքավոր գործեր ստեղծելուց զատ կարողացան ճիշտ մեդիաքաղաքականություն վարել, դարձան դարի ամենաճանաչված գրողները: Գրական մեդիա-փիառը դարձավ գրականության անբաժանելի մաս: Մարդիկ տեղեկացման կարիք ունեն՝ հեշտ տեղեկացման, մատչելիության, հրատապության: Ժամանակակից մարդն իր շրջապտույտի մեջ դժվար թե կարողանա ժամանակ, գումար հատկացնել գրադարաններում, գրախանութներում ժամերով որևէ գիրք փնտրելուն, առավել ևս՝ անծանոթ ու անհայտ գրքի համար վճարելուն: Մեդիան այլ գրական աշխարհ է ստեղծել՝ այլ օրենքներով ու մոտեցումներով՝ նախատեսված հենց այս դարի մարդու համար: Սոցիալական ցանցիդ էջում անընդհատ հայտնվող այս կամ այն գրքի, գրողի նշումները, նոր գրքերի հղումները հեշտացնում են որոնումը, օգնում կողմնորոշվել ու ճանաչել: Արդեն ծանոթ կամ քեզ իրոք հետաքրքրած գիրքը կարող ես փնտրել, գնել. ժամանակակից մարդը գրադարակ լցնելու համար գումար չի վատնի՝ դա այլ դարաշրջանում էր ու վաղուց անցյալ է: Ասենք՝ Կոելիոն իր մեդիա-քաղաքականության շնորհիվ ճանաչելի դարձավ ամբողջ աշխարհում. գրողը ճիշտ օգտագործեց մեդիան և հասանելի, տեսանելի դարձավ յուրաքանչյուրի համար՝ սոցիալական ցանցի էջ, կայք, տարբեր ֆիլմեր ու հարցազրույցներ, շարունակ թարմացվող նորություններ: Ժամանակակից շատ հետաքրքիր գրողներ, որոնք անտեսում են մեդիան, մնում են ստվերում: Հայ իրականության մեջ նույնպես մեդիան դարձել է գրողի գործիք, և շատ հայ գրողներ օգտվում են մեդիայի ընձեռած հնարավորություններից. տես «Գրանիշ» ակումբը, Չարխչյանի բլոգը:

Կրթությունն ու ուսուցումը նույնպես չեն կարող անմասն մնալ զարգացումներից՝ մնալ տետր-գրքի շրջանակներում: Անհեթեթ է ստիպել ժամանակակից երեխային, որ գիրք գնի, եթե կարող է այն գտնել համացանցում, գրադարանի թվայնացված մասում, դասավանդողի բլոգում: Կամ, որ գիրքն անպայման կարդա թղթային տեսքով, որովհետև այսպես հաճույքն այլ է՝ բա թղթի հոտը, գիրքը ձեռքիդ զգալու հաճույքը... Սրանք զգայական մոտեցումներ են, որոնք որևէ գիտական հիմնավորում չունեն: Շատերը սիրում են գիրք կարդալ հեռախոսով. ժամանակակից հեռախոսը և´ համակարգիչ է, և´ գիրք, և´ ... Մարդը հսկայական ժամանակ է ծախսում մի վայրից մյուսը փոխադրվելու համար. ինչո՞ւ ծախսել այս ժամանակն անիմաստ՝ մարդիկ նախընտրում են երաժշտություն լսել, կարդալ: Գնացել ես հանգստանալու, ունես ազատ ժամանակ, բայց տանը չես, դժվար է պատկերացնել, որ մարդը գիրքը, հաճախ նաև համակարգիչը իր հետ քարշ կտա ողջ օրը՝ մեկ ժամ ընթերցելու համար: Եթե կարող ենք ավելի հեշտ, գործնական ու մատչելի դարձնել ուսումը՝ այս դեպքում ընթերցումն, ինչո՞ւ չանել:

Որևէ գիտական հիմնավորում չունի նաև այն փաստը, որ աչքերն համակարգչից ավելի շատ են ցավում, քան գրքից: Երևի մոռացել ենք թղթային ալերգիայի մասին... Եթե գրագետ ես մոտենում խնդրին, գիտակցված, ճիշտ նստում ես, ճիշտ լուսավորություն ապահովում... Այլ խնդիր է, որ հաճախ այդպես չենք վարվում  և´ գրքից, և´ համակարգչից օգտվելիս:
21-րդ դարի սովորողը պետք է կրթություն ստանա հենց այս դարի ու իրեն հարազատ միջոցներով, այլապես կրթությունը կանջրպետվի կյանքից, առօրյայից, կդառնա անհասկանալի ու անիմաստ, ինչպես այսօր հայաստանյան իրականությունում է:

Մարդու փոփոխությունը արվեստի ընկալման փոփոխություն էլ է ենթադրում. հաճախ մոռանում ենք սրա մասին: Մարդու, որի սոցիումն այլ հարթություն է տեղափոխվել, աշխարհայացքը, կենսական պահանջմունքները, կյանքի ռիթմն այլ են դարձել, աչքն ու միտքը` այլ բանի վարժվել: Մարդու, որն ասենք չի կարող ապրել ժամանակակից աշխարհում առանց բանկային քարտերի՝ տարբեր վարկերի, քարտային վճարումների և այլն: Մարդու, որի բանկային հաշվից ամեն ամիս հազար տեսակի պահումներ, վճարումներ են արվում, մարդու, որի կյանքը հաշվարկված է՝ բանկային համակարգի վերածված: Բերեցի մի օրինակ, բայց օրինակները շատ են, ու չի կարող այս մարդու արվեստի ընկալումը նման լինել նախորդ դարերի մարդկանց ընկալումներին: Ահա, թե ինչու է պահանջ առաջացել ու անհրաժեշտություն դարձել նորօրյա մարդու կրթությունը՝ այս դեպքում գրականության ընթերցումը, ընկալմունը, յուրացումն ու վերարտադրումն այլ կերպ կազմակերպել:

Ինչ զգացի, ինչ տեսա, ինչ ապրեցի. նման հարցադրումների շարքն արդեն անհեթեթ է ու ոչ պատկերային` առանց մեդիայի կիրառման: Ժամանակակից սովորողը գործածում է տեսախցիկ, ֆոտոխցիկ ու իր զգացողություններն, ապրումներն, ընկալումները ֆիլմային, պատկերային տեսքի բերում: Հենց գրական գործի արվեստային ընկալումն ու ճաշակն էլ ապահովում են գրական գործի ընկալում ու անհատի զարգացում:

Կարդա, գտիր, համադրիր, վիճարկիր, առանձնացրու. հարցադրումների այս շարքն անհնար է պատկերացնել առանց համացանցի օգտագործման: Որտեևղ փնտրի ու գտնի, կարդա, եթե ոչ համացանցում, որն ամենամատչելի ու հասանելի աշխատանքային գործիքն է այսօր:

Պատմիր, ներկայացրու, առանձնացրու, խոսիր. հարցադրումների շարքն անհնար է պատկերացնել առանց ձայնագրիչի, տեսախցիկի և դպրոցական հեռուստահաղորդման. գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս սովորողին կամ սովորողների խմբին ինքնադրսևորվելու, սեփական տեսակետ, կարծիք արտահայտելու, աշխատելու բանավոր խոսքի վրա, զարգացնելու խոսքային հմտությունները, խմբում աշխատելու, միմյանց լսելու, քննարկելու: Հմտություններ, որոնք պետք է ունենա սովորողն ըստ չափորոշիչների:

Ժամանակակից գրականությունը պահանջում է ժամանակակից ընթերցող՝ այս դեպքում՝ դասավանդող-սովորող: Ուսուցչի բլոգը կարող է դառնալ ամենահարմար գրապահոց-գրահարթակը, որտեղ սովորողը կարող է տեսնել իրեն առաջարկվող գրքերը, կարող է կարդալ այն մարդու առաջարկած գրքերը, ով իրեն ծանոթ է ու սիրելի: Կարդալ նյութեր, որոնք կարևոր են հենց տվյալ սովորողի համար: Դասավանդողի բլոգը միտված է անհատական կրթության՝ այս դեպքում՝ անհատական ընթերցանության զարգացմանը:
 

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ