ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 38
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Իվետա Ջանազյան
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

Մեթոդական մշակումներ

Գևորգ Հակոբյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Էնշտեյնի խնդիրը

Լեո
Ղազարոս Աղայան

Հայկազ Մարգարյան
Հայ կաթոլիկական եկեղեցի

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժությունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Աշոտ Բլեյան
Գարնանային տոն` օլիմպիադա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Հասմիկ Ղազարյան
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Շուշան Բլեյան
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Յուրա Գանջալյան
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Յուրա Գանջալյան
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Արտակ Զարգարյան
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը
Գարնանային տոն` օլիմպիադա

Հանրակրթական դպրոցների բոլոր տարիքի` 1-11 դասարաններում սովորողների բազմալեզու, բաց օլիմպիադան մեկնարկել է: Շնորհիվ մեդիայի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի mskh.am ուսումնական կայքի օլիմպիական առաջադրանքերը, օլիմպիադային սովորողի մասնակցությունը հասանելի է յուրաքանչյուրին` Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Կայքում օպերատիվ տեղադրվում են օլիմպիադային առնչվող բոլոր տեղեկությունները: Առաջադրանքները թարգմանվում են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, վրացերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներով: Սրանով մեր օլիմպիադան կարող է դառնալ միջազգային, անկախ լեզվից, աշխարհագրական սահմաններից: Օլիմպիադայի կազմակերպիչներն առավելագույն ջանքեր են գործադրում օլիմպիադային մասնակցությունը իսկական տոն դարձնելու, ուսումնական-ստեղծական աշխատանքը գնահատող սովորողի և ուսուցչի համար: Օլիմպիադան կազմակերպող սովորողների համար, սա ինքնաբացահայտման, տաղանդն ու եռանդը դրսևորելու հրաշալի հնարավորություն է, իսկ ովքեր մեդիայում չեն, կհարցնեք: Կա մեդիա, կա`կրթություն, կրկնում եմ ես: Օլիմպիադան բազմաթիվ ուսունատենչ սովորողների համար նոր խթան կարող է դառնալ, օր առաջ մեդիայում հայտնվելու համար:
Հրապարակված 50-ից ավելի առաջադրանքները ընդգրկում են սովորողի ուսումնական գործունեության հնարավոր բոլոր բնագավառները, նրա կյանքը, իրականությունը, որում ինքը գործում է: Առաջադրանքները կազմել են կրթահամալիրի հետազոտող ուսուցիչները, կրթահամալիրում իրականացվող խորացված ուսուցման ղեկավարները, համագործակցելով մեծ խումբ համապատասխան մասնագետների հետ, գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի աշխատողների, իրենց բնագավառում հայտնի գործիչների հետ: Օլիմպիադան ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթության հնարավորությունների միասնականացման հեռանկարային նախագիծ է, սկիզբը մեր ամբողջական կրթական նախագծի: Նախատեսվող ամառային (հունիս) , աշնանային(հոկտեմբեր), ձմեռային (հունվար) օլիմպիադաները, դրանց միջև ընկած ժամանակահատվածում օլիմպիական խմբերի, ակումբների գործունեությունը սովորելու` մտածելու, ուսումնասիրելու, որոնելու, հայտնագործելու, ստեղծագործելու նոր հնարավորություն կդառնան ավելի ու ավելի մեծ թվով սովորողների և մասնագետների համար, տանը թե դպրոցում, խմբային թե անհատական: Ուսումնական-հայրենագիտական-հետազոտական ճամբարները` ոչ միայն ուսումնատենչ սովորողին խրախուսելու և ստեղծական հավաքների հնարավորություն, այլ նաև նոր նախագծերի ու ծրագրերի խթան:
Անձ թե կազմակերպություն, սովորողի ծնող թե կրթության բարեկամ`ում ոգևորում է շարունակական-հետևողական-ներշնչված ուսումնական գործունեության հեռանկարը, կարող է օլիմպիական շարժման գործընկերը դառնալ` մասնագիտական աջակցություն ցուցաբերել առաջադրանքների կազմման և գնահատման հարցում, ձեռք բերել և օլիմպիադայի հաղթողին հանձնել մրցանակը` օլիմպիական ճամբարի ուղեգիր, օլիմպիական կամ նրա մի թիմի, ակումբի ճամբարը կազմակերպել: Բոլոր առաջարկներն ու նախաձեռնությունները կքննարկվեն: Ես դա երաշխավորում եմ, ինչպես երաշխավորում եմ օլիմպիական մթնոլորտ, արդարություն և համերաշխություն: Այնպիսին, որ յուրաքանչյուր մասնակից, անկախ արդյունքից, իրեն հաղթող զգա: Այսպիսով հաստատելով օլիմպիադաների կարգախոսը`«Կարևորը մասնակցությունն է»: Գրեք մեզ [email protected] հասցեով:

 
Աշոտ Բլեյան
Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ