ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր [email protected] ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Ամսագրային փորձ կրթահամալիրը վաղուց ունի, ինքս էլ ունեմ` սկզբում «Կարդա ինձ» ամսագրի համակարգող խմբագիրն էի, հետո` «Հայելի»: Այս ամսագրերն արդեն անցյալում են` իրենց հաջողություններով, բացթողումներով: Հիմա նոր ամսագրի` «Լուսաստղի» ժամանակաշրջանն է: Ինչո՞ւ նոր, ի՞նչն է փոխվել. անո՞ւնը, տարեթի՞վը, ամի՞սը…Շատ բան է փոխվել` և´ անունը, և´ տարեթիվը, բայց որ ամենակարևորն է, պահանջներն են փոխվել` ամսագրին ներկայացվող ու ամսագրի ներկայացրած պահանջները: «Լուսաստղը»պատանեկան ամսագիր է. այն ոչ թե մի օղակի, մի խմբի, մի համակարգողի ու մի քանի ընթերցողի ամսագիր է, այլ` կրթահամալիրային, ու մոտեցումներն էլ կրթահամալիրային են: Եթե ամսագրի կայացման մեջ ամեն մեկս մեզ չտեսնենք, այն այդպես էլ ամսագիր չի դառնա: Եթե յուրաքանչյուր սովորող, դասավանդող այն չդարձնի իրենը, այն այդպես էլ անտեր կմնա:

Երկու մոտեցում ենք որդեգրել:

  1. Ամսագրում տեղադրվում են ժամանցային, մարզական բլոգային նյութեր ու խոհեր. այս մասում աշխատում են բացառապես սովորողները: Սրա լավագույն օրինակը մեր ամսագրի առաջին համարն է. տես mskh.am կայքի ամսագրերի բաժնում:
  2. Երկրորդ մասում դրվում են սովորողների և դասավանդողների համատեղ հետազոտական աշխատանքները` այն աշխատանքները, որոնք ուսուցչի հանձնարարությամբ ու աջակցությամբ ամսվա, տարվա ընթացքում կատարում է սովորողը այս կամ այն առարկայից, դասընթացից, հետազոտական նախագծերը, խոհերը, վերլուծությունները: Ամսագրի զարգացումը տեսնում ենք հենց այստեղ: Եթե պատանին սովորում է մեր կրթահամալիրում, եթե ուսումնատենչ է, հետազոտող, հետաքրքրվող, ունի սեփական կարծիք, վերլուծելու, համադրելու, փաստեր որոնելու, ընտրելու, թարգմանելու կարողություն ու չունի հրապարակված աշխատանքներ, դժվար է պատկերացնել հետազոտող ավագ դպրոցը: Թերթում կարող են տեղ գտնել և´ մեր նկարիչ, դերասան, քանդակագործ, ոսկերիչ, հրուշակագործ սովորողների պորտֆոլիոները, և´ սովորողների սոցիոլոգիական, էկոլոգիական նախագծերը, փորձեր, ուսումնասիրություններ քիմիայից, ֆիզիկայից, մաթեմատիկական հետաքրքիր նախագծեր, հասարակագիտական, գրական վերլուծություններ, կենսաբանական, բժշկական ուսումնասիրություններ: Խորացված ուսուցման ղեկավարները պետք է օգնեն, ուղղորդեն սովորողներին անընդհատ որոնելու, խոսելու, մտածելու: Մեր խորացված ուսուցումը հենց այստեղ պետք է հրապարակվի ու այստեղ փորձարկվի` հրապարակված նյութով, ուսումասիրությաբ ու դրանց անընդհատ զարգացմամբ:

Ամսագրի բլոգային ձևաչափը հնարավորություն կտա այն ավելի հեշտ կիրառել դասապրոցեսում. քննարկել միմյանց հետազոտությունները, հիմնավորել կամ հերքել հեղինակի հետազոտական վարկածը, առաջ քաշել նորը, նյութը համալրել նոր մոտեցումներով, լինքերով և այս ամենը` առցանց համակարգում, մեկնաբանության (քոմենթի) տեսքով: Դասի կազմակերպումը կարող է դառնալ ինտերակտիվ, նոր. նույնիսկ թեմայի յուրացումը, սեփական կարծիքի առկայությունը այսպես կարելի է ստուգել. սա ընկերոջդ նյութն է` կարդա, ցույց տուր, թե ինչ աղբյուրներից է օգտվել, ինչ հարցեր առաջ քաշել, որքանով է գիտական առաջադրված վարկածը, ավելացրու նյութը, համալրիր այն նոր ու հետաքրքիր փաստերով և այլն:

Բլոգը որպես ամսագրային ձևաչափ

Վաղուց արդեն սոցիալական ցանցի էջերը իրենց տեղը զիջում են բլոգներին, սոցիալական ցանցերի էջերի ավելի ակտիվ տերերը վերածվում են բլոգերների: Բլոգը ու սովորական պարբերական ամսագիրը հիմնական բնույթով ու կառուցվածքով իրարից առանձնապես չեն տարբերվում: Բլոգը կարելի է անվանել ամսագրի էլեկտրոնային տարբերակ, մի առավելությամբ, որ այստեղ ընթերցողը կարող է անմիջապես արձագանքել տեղադրված նյութերին, այդպիսով դառնալ ամսագրի ստեղծման կամ կայացման գործող անձ: Ի տարբերություն սոցիալական ցանցերի, որոնք ավելի հարմարեցված են քննարկումների, խմբային հանդիպումների և բանավեճերի համար, բլոգներն իրենց կառուցվածքով ավելի մոտ են կայքերին, անհատապես ավելի ներկայանալի են և ավելի հարմար են էլեկտրոնային պարբերականներ ստեղծելու համար: Եթե սոցիալական ցանցը պարզապես անձնական պատ է, որտեղ խառնիխուռն հրապարակում ես սեփական փոքրածավալ մտքերդ, նկարներ և համացանցում գտած նյութեր, բլոգը ավելի կազմակերպված վիրտուալ տարածք է, որտեղ կարելի է ստեղծել բաժիններ, մի քանի էջանոց առանձին նյութեր, կարելի է մասնակիցներ գրանցել:

Բլոգ ստեղծելիս պետք է հաշվի առնել, որ այն դառնալու է անհատի կամ աշխատանքային խմբի ամբողջական դեմքը: Եթե սովորական տպագրվող պարբերականը սահմանափակվում է իր տպաքանակով, բլոգը չունի սահմանափակում և հասանելի է ողջ աշխարհին: Նրա միակ սահմանափակումը կապված է լեզվի հետ: Այդ իսկ պատճառով, ստեղծելիս պետք է հաշվի առնել, թե որ լեզվով խոսող ընթերցողների համար է ստեղծվում բլոգը: Բլոգը, ինչպես և սովորական ամսագիրը, ունի իր շապիկը, որը պետք է կարևորել այնքան, որքան կարևորում են հայտնի պարբերականների շապիկները, քանի որ ամսագրի մասին առաջին տպավորությունը ստեղծվում է շապիկից: Վատ ձևավորված կամ ստանդարտ շաբլոններ օգտագործող բլոգները արդեն իսկ կորցնում են իրենց հետաքրքրությունը առաջին անգամ մուտք գործած օգտագործողի համար` անկախ բովանդակությունից: Բլոգի ձևավորումը խոսում է բլոգի ճաշակի ու լրջության մասին: Բլոգը ստեղծելիս պետք է նախօրոք պատկերացում ունենալ, թե ինչ խնդիրներ է լուծելու այն, ինչ հասարակություն է ձևավորելու, և ինչպես է բարձրացվելու և պահպանվելու նրա ակտիվությունը, որից էլ կհետևի նրա կառուցվածքը` ինչ մոդուլներ են կիրառվելու և ինչ դիզայն է ունենալու: Պետք է որոշել այն տարածելու և գովազդելու տարբերակները. համացանցում որտեղ են հրապարակվելու բլոգի հղումները, որ սոցիալական ցանցերում է քննարկվելու բլոգը կամ ունենալու էջեր, ծախսվելու է գումար գովազդի վրա, թե ոչ: Բլոգի գովազդումը և տարածումը կարևորագույն հարցերից մեկն է բլոգավարման մեջ և էլի պահանջում է ստեղծագործական միտք, ջանքեր և ակտիվություն: Բլոգը կարելի է նույնիսկ գովազդել թռուցիկների, միջոցառումների, բլոգի հետ կապված քննարկումների անցկացման միջոցով, պարզապես ընկերների միջոցով և այլ յուրահատուկ ձևերով, որոնք կարող են մտածվել բլոգերի կողմից: Չպետք է մոռանալ նաև, որ բլոգը պատկանում է իրավական դաշտին, պետք է պահպանել հեղինակային իրավունքները, բացառել գրագողությունը և աչալուրջ ու կիրթ լինել կարծիքներ հրապարակելիս: Շատ կարևոր մաս է այն դոմեյնի ընտրությունը, որտեղ պետք է ստեղծվի բլոգը, քանի որ բլոգերը տարբերվում են թե իրենց գործիքներով, թե թեմատիկ ձևավորումներով:

Խմբային բլոգի օրինակ է նորաստեղծ «Լուսաստղ» ամսագիրը, որը ոչ միայն շատ ակտիվորեն սկսեց հրապարակել նյութեր, այլ զբաղվել նրա գովազդով՝ քննարկումների կազմակերպում, գովազդ դպրոցներում և այլն: «Լուսաստղ» պարբերականն օգտվում է ոչ թե ազատ ռեսուրսներից, այլ տեղակայվել է mskh.am կայքում և նրա սուբդոմեյնն է: Այս տարբերակն, իհարկե, պահանջում է հավելյալ ծախսեր (mskh.am-ի անվան վճարը, սերվերի սպասարկման ծախսեր, սերվերի ռեսուրսներ և ինտերնետ թրաֆիկ), սակայն այն բլոգը դարձնում է ավելի պաշտոնական, ներկայանալի և, ի վերջո, քո մեդիակոնտենտը լինում է քո պաշտպանության տակ և քո ձեռքերում:

Բլոգը էլեկտրոնային ամսագիր է, իր խմբագրով (բլոգեր), ստեղծագործական կազմով (user-ներ), առանձին խորագրերով (բլոգի տարբեր էջերը իրենց հղումներով) և բաժանորդագրվածներով:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ