ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր [email protected] ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Մանկավարժության մեջ նորագույն տենդենցներից է ինտեգրված դասերի պատրաստումը, որը լուծում է մի քանի խնդիրներ. սովորողները սկսում են վերլուծել, զուգակցել, համեմատել, փնտրել կապեր իրերի և երևույթների միջև:

Նմանատիպ նպատակ է հետապնդում «Հասարակագիտությունը», մասնավորապես «Մարդու իրավունքներ» դասընթացը` անգլերեն լեզվով նյութերի օգտագործման և արտասահմանցի սովորողների հետ անգլերեն շփման միջոցով: Այս դասընթացի սկիզբը դրվեց Բրիտանական Խորհրդի “Human Rights Based to Approach Connecting Classrooms” պիլոտային ծրագրով: Կրթահամալիրը համագործակցություն սկսում է Հյուսիսային Իռլանդիայի և Իսրայելի դպրոցների հետ: Այս նախագծի գլխավոր նպատակն է համագործակցային կապ ստեղծել տարբեր երկրների սովորողների միջև, ինչպես նաև սովորել Մարդու իրավունքներ: Ծրագիրի իրականացան կարևոր գործոն է անգլերենի իմացությունը:

Նախագիծն իրականացնելու համար ընտրվեց կրթհամալիրի Ավագ դպրոց վարժարանի իրավագետ-քաղաքագետների խորացված ուսուցման 11-րդ դասարանը: Հիմնական դժվարությունը, որին հանդիպում ենք աշխատանքի ընթացքում, սովորողների անգլերենի իմացության տարբեր մակարդակն է: Դժվարություն կարող էր առաջացնել նաև հիմնական դասագրքի բացակայությունը, սակայն այստեղ թվային միջոցները գալիս են օգնության: Դասասենյակը, ունենալով ինտերնետին միացված համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, թույլ է տալիս օգտվել Մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ կայքերից:

Անգլերեն նյութի նախնական ուսուցումը իրականացվում է դասարանում, որտեղ անգլերեն տեքստը կարդում ենք, թարգմանում, դուրս բերում անծանոթ բառերը և իրավական տերմինները: Սրան հաջորդում են  քննարկումները և անհատական աշխատանքները:

Դասընթացի կարևոր բաղկացուցիչն է նաև Մարդու իրավունքներին վերաբերող անգլիալեզու ֆիլմերի դիտումը, որի միջոցով սովորողը լսում է անգլերեն խոսք, ձեռք է բերում նոր բառապաշար, ինչպես նաև մատուցվող նյութը ավելի պատկերավոր է դառնում նրա համար:

Նախագծով պետք է նաև տեղի ունենան ուղիղ միացումներ գործընկեր երկրների հետ, մշակութային արկղերի փոխանակություն և մարդու իրավունքների խախտման դեպքերի քննարկումներ և ֆորումներ:

Այսպիսով, «Իրավունք» դասընթացը նրա ուսուցման մեջ անգլերենի կիրառումը սովորողի համար լուծում է մի քանի խնդիր:

  • Սովորողը ծանոթանում և սովորում է իր և իր շրջապատի իրավունքներին:

  • Մարդու իրավունքներին ծանոթանալուն զուգահեռ սովորողները յուրացնում են իրավական անգլերեն տերմինները, որը ոչ պակաս կարևոր հանգամանք է մեր օրերում:

  • Ծանոթանում են այլ երկրների իրավական խնդիրներին:

  • Սովորում են հաղորդակցվել իրենց հասակակիցների հետ իրավական թեմաներով, օտար լեզվով:
Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Յուրա Գանջալյան | 2012-02-09 01:28:01
Մարդու իրավունքի վերաբերյալ հիմնական դասագիրքը համարվում է մեր սահմանադրությունը, որի անգլերեն տարբերակը կարելի է գտնել այստեղ. http://www.servat.unibe.ch/icl/am00000_.html Շատ արդյունավետ կլինի կարդալ հայերեն և անգլերեն տեքստերը: Հայերենից հետո անգլերեն տեքստը կարելի է կարդալ առանց բառարանի`գուշակելով անծանոթ բառերի նշանակությունները: Մեծ գործ արված կլիներ, եթե մի ուսումնական տարվա ընթացքում սովորողները կարողանային մեր սահմանադրության մեջ նշված մարդու իրավունքները անգլերեն ասել:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ