ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 35
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Բաբայան
Նորավանքի վանքային համալիրը և ճարտարապետ Մոմիկը

Հասմիկ Ղազարյան
Գրաբար

Гаянэ Парванян
Обучение говорению на русском языке как неродном

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
Թատրոնը կրտսեր դպրոցում

Տաթևիկ Թամազյան
Զատկական ծես. նախագիծ

Հասմիկ Ղազարյան
Թարգմանությունը՝ մայրենին մշակելու լավագույն միջոց

Ժաննա Հակոբյան
Բանաձևերի և կանոնների փոխարեն կոմիքսներ

Жанна Акопян
Вместо формул и правил – комиксы.

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր, որոնք օգտագործվում են համակարգչում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Ուսումնական ճամփորդություն ԱՄՆ Կենտուկի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից
Նորարար ուսուցիչների հայաստանյան 2-րդ ֆորումին ներկայացված նախագծեր

Լուսինե Մանուկյան
Կայքը` որպես ուսումնական միջավայր

Նաիրա Հարությունյան
Համակարգիչն ու առողջությունը. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան
Կարևորում եմ «Հայրենագիտության և էքսկուրսավարության» դասընթացը
Համակարգիչն ու առողջությունը. նախագիծ

Ուսուցում [email protected] համակարգի միջոցով

Նախագծի նպատակը Նպատակն [email protected] համակարգի ընձեռած հնարավորությունների օգտագործման շնորհիվ դասի ավելի արդյունավետ կազմակերպումն է:

Յուրաքանչյուր մարդ, համակարգչի առջև նստելով, պետք է հասկանա, որ իր օրգանիզմը ենթարկվում է համակարգչի վնասակար ազդեցությանը: Այդ իսկ պատճառով պետք է ճիշտ օգտագործել համակարգիչը, այսինքն հետևել համակարգչից օգտվելու հիգիենայի կանոններին: Այս աշխատանքի շրջանակներում մենք կփորձենք [email protected] ծառայության միջոցով երեխայի համար ավելի անվտանգ դարձնել համակարգչից օգտվելը տանը և դպրոցում: Տվյալ դեպքում «Համակարգիչն ու առողջությունը» թեման կփորձենք յուրացնել [email protected] համակարգի օգտագործմամբ:

Թեմայի  ընտրությունը ամբողջությամբ բխել է ծնողների և, առհասարակ, հասարակության մեջ համակարգիչ օգտագործելու հետ կապված  անհանգստությունից: Այսօր ժամանակի պահանջն է օգտագործել համակարգիչն ամենուրեք ու մասնավորապես ուսումնական գործի կազմակերպման մեջ, քանի որ մենք գիտակցում ենք նաև դրա արդյունավետությունը: Այս պարագայում մեզ մնում է երեխաներին սովորեցնել համակարգիչն օգտագործելու հիգիենայի կանոնները: Իսկ [email protected] համակարգը մեզ հնարավորություն է տալիս ավելի հետաքրքիր մատուցելու նյութն ու դրա յուրացմանը հաղորդակից դարձնել նաև ծնողներին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխան համակարգիչն օգտագործում է նաև տանը: Եվ ինչու չէ, ծնողները ևս` որպես օգտագործողներ, կծանոթանան նյութի բովանդակությանը:

Դասի պլանավորումը: Սկզբում նյութը ներկայացնում է ուսուցիչը. նրա ստեղծած պրեզենտացիան ինտերակտիվ գրատախտակի միջոցով ներկայացվում է լսարանին: Խոսվում է մարդու օրգանիզմի վրա համակարգչի հասցրած հնարավոր վնասակար ազդեցության մասին: Այնուհետև սկսվում է քննարկում:

Հաջորդ փուլում երեխաներին պետք է բաժանել խմբերի և հանձնարարել պրեզենտացիա կամ ֆիլմ ստեղծել թեմայի վերաբերյալ (արդեն այդ վնասների կանխարգելման վերաբերյալ): Այս աշխատանքի ընթացքում, երեխաները իրենց էլեկտրոնային փոստում ստեղծում են աշխատանքային խումբ, որտեղ նրանք կարողանում են օնլայն քննարկումներ կատարել հանձնարարության վերաբերյալ, պահպանել իրենց ընդհանուր SkyDrive-ում այն ֆայլը, որի վրա աշխատում են համատեղ (աշխատանքային խումբ ստեղծելու, համատեղ ֆայլերի վրա աշխատելու և օնլայն քննարկումներ անելու հնարավորություն է մեզ տալիս [email protected] համակարգը): Իհարկե, այս աշխատանքը չի կատարվում մեկ դասի ընթացքում, այլ շաբաթվա ընթացքում, և այն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ չէ, որ խմբի անդամները գտնվեն նույն համակարգչային սենյակում, քանի որ նրանք ունեն օնլայն շփման մեծ հնարավորություն` շնորհիվ [email protected] համակարգի:

Երբ աշխատանքները արդեն ավարտված են, բոլոր խմբերը ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները, որից հետո քննարկումներ են սկսվում (ավելի ճիշտ` երեխաները սկսում են գնահատել աշխատանքները) արդեն սովորողների անհատական ինտերնետային էջերում (բլոգներում): Յուրաքանչյուր օգտագործողին բլոգ ունենալու հնարավորություն է տալիս կրկին [email protected] համակարգը: Իսկ վերջում արդեն ստեղծված նյութերից ծաղկաքաղ է արվում և մի առանձին հոդվածի տեսքով տեղադրվում կրթահամալիրի կայքում:

Սովորողների կատարած հետազոտական աշխատանքի արդյունքում ստեղծված ուսումնական նյութերը, լրացնելով իրար, ավելի ամբողջական են դարձնում թեման: Այստեղ կարևորվում է հենց այն հանգամանքը, որ սովորողների անմիջական մասնակցությամբ է ամբողջանում աշխատանքը, որովհետև, կարծում եմ, դպրոցի խնդիրը հենց սովորողի հետազոտական հմտությունների զարգացումը պիտի լինի: Այնուհետև այդ աշխատանքները յուրաքանչյուր սովորող տեղադրում է իր էլեկտրոնային փոստի SkyDrive-ում և հասանելի դարձնում այն բոլորին (այսինքն` ցանկացողները կարող են մտնել, վերցնել և օգտագործել արդեն պատրաստի նյութը): Քանի որ մեր կրթահամալիրումշատ է կարևորվում նաև ծնողի անմիջական մասնակցությունը կրթական գործին, ուստի ծնողները ստանում են իրենց երեխաների կատարած աշխատանքները իրենց անհատական էլեկտրոնային փոստով, որի հնարավորությունը մեզ նորից տալիս է [email protected] համակարգը, քանի որ ուսուցիչը միայն մի նամակով կարող է ամբողջ դասարանի ծնողներին ուղարկել վերը նշվածը: Ծնողները իրենց էլեկտրոնային փոստերին ստանում են նաև այլ տեղեկատվություն` մեր կայքում և «Դպիր» էլեկտրոնային ամսագրում տեղ գտած այն նյութերը, որոնք մենք կարևորում ենք, իրենց երեխաների գնահատականները և այլն:

«Դասարանային սպասարկիչ» ռեսուրսներ. Ստորև տեղադրված են այն ֆայլերից մի քանիսը, որոնք ստեղծել են սովորողները հանձնարարությունը կատարելիս, ինչպես նաև ուսուցչի ստեղծած պրեզենտացիան:

Աշխատանքը կատարելիս հիմնականում հենց համացանցից էլ օգտվում ենք.

http://armsoul.com/index.php?topic=321.0

http://comp-doctor.ru/

http://www.bereg.ru/deti/god/komputer.shtml

http://revolution.allbest.ru/life/d00181558.html

http://health.wild-mistress.ru/wm/health.nsf/publicall/A6DACD9C731123D6C32573F90047F428

http://otherreferats.allbest.ru/life/d00031661.html


 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ