ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր [email protected] ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
mskh.am-ը ուսումնական միջավայր

Գաղտնիք չէ, որ այսօր միայն դասագիրքը չէ, որ կարող է գիտելիքի աղբյուր լինել: 21-րդ դարում գիտելիքի, իմացության ձեռքբերման նորանոր աղբյուրներ են «հայտնաբերվում»` համացանց, անհատական բլոգներ, սոցիալական ցանցեր և կայքեր: Դրանք, իհարկե, ավելի շատ տեղեկատվական աղբյուրներ են: Իսկ ինչպե՞ս անել, որ այս ամենը այսօրվա դպրոցականի համար դառնա գիտելիքի, նրա խորացման, իմացության ամրապնդման միջոց: Այսօր, անշուշտ, բոլոր երկրների կրթական համակարգերը լայնորեն բացել են իրեց դռները համակարգչային գիտելիքների առաջ: Բայց այստեղ շատ կարևոր է հանրակրթական հաստատության, ուսուցչի, դասավանդողի դերը, որը պետք է և կարող է տեղեկատվական աղբյուրը ծառայեցնի իբրև գիտելիքի աղբյուր: Աշխատանքային այդպիսի հետաքրքիր դաշտ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքը: Շատերը կհամաձայնեն, եթե ասեմ, որ կրթահամալիրի կայքը այսօր դարձել է մեր կյանքի անբաժանելի և մեր աշխատանքային գործունեության բաղկացուցիչ մասը: Այսօր կրթահամալիրի սովորողներն ու դասավանդողներն ունեն իրենց էջերը կայքում, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի արձագանքելու, բանավիճելու, կարծիք արտահայտելու, հոդվածով ներկայանալու հուզող հարցի մասին: Ասել է թե կայքը մի յուրատեսակ աշխատանքային գիրք-տետր է, որտեղ սովորողը կարող է կարդալ, գրել, շարադրել, փոխադրել, հարցազրույց վարել, բանավիճել, թարգմանել, վերլուծել, ամփոփել, ուղղումներ ու շտկումներ անել և այլն: Եվ ինչպես կարող ես ամեն օր թերթել սեփական գիրք-տետրիդ հերթական էջը, մի օր լավ, անթերի ու խնամված էջ ունենալ, իսկ մյուս օրը մի քիչ անփույթ ու միօրինակ լինել, այնպես էլ կայքի յուրաքանչյուր էջ ոչնչով նման չէ նախորդին: Ուշադիր ընթերցողը կառանձնացնի, որ ամեն օր այս կայքը տարբեր է` գրավիչ կամ պակաս գրավիչ, հետաքրքիր կամ ավելի հետաքրքիր, բայց ո՛չ միօրինակ, ո՛չ նույնը:


Գրավիչ են հատկապես այն նյութերը, որոնք որպես դասի ամփոփում զետեղվում են կայքում: Կարդում ես նյութը և տեսնում այն աշխատանքը, որ արվել է դասարանում, յուրացվել, մարսվել և իբրև ամփոփում արդեն ներկայացվել կայքում: Այս կարգի նյութերից կուզեի առանձնացնել ավագ դպրոցի 11-րդ դասարանցիների այն նյութերը, որոնք վերաբերում են անցած ծրագրային հեղինակների` Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի ստեղծագործություններին: Դրանք սովորողի շարադրություններ են, խոհեր, որոնք քայլ առ քայլ հղկում, կատարելագործում են սովորողի միտքը: Այսօր արդեն հրապարակի վրա է «Լուսաստղ» էլեկտրոնային ամսագիրը, որը հնարավորություն կտա այս կարգի նյութերը զետեղել ամսագրում:

Պակաս հետաքրքիր չեն և այն նյութերը, որոնք պատրաստի ուսումնական նյութ են դառնում ճամփորդության, իսկ հետո նաև որոնողական, հետազոտական պրպտուն աշխատանքի շնորհիվ: Այս կարգի աշխատանքներում կարևոր է նաև այն փաստը, որ նյութը նյութ է դառնում խմբային աշխատանքի արդյունքում: Որպես այդպիսին` հատուկ ուզում եմ առանձնացնել Նունե Մովսիսյանի ղեկավարությամբ 9-1 դասարանի պատրաստած «Հայկական Թիֆլիս» մի քանի մասից բաղկացած տեսաֆիլմը:

Թարգմանական աշխատանքների փայլուն օրինակներ են պարբերաբար մատուցում օտար լեզվի և տուրիզմի մասնագիտությունն ընտրած դասարանի թարգմանիչ սովորողները: Քայլ առ քայլ կարելի է տեսնել, թե միևնույն սովորողը նյութից նյութ որքան է հմտանում թարգմանական տեխնիկայի խնդիրներում, խոսքը դարձնում ավելի գրագետ, առավել հղկված: Լրագրողական հմտությունների զարգացման փայլուն օրինակ են մատուցում այն սովորողները, որոնք ամենատարբեր հարցազրույցներ են անցկացնում թե՛ կրթահամալիրի ներսում, թե՛ կրթահամալիրից դուրս: Դարձյալ զմայլվում ես, թե մանկահասակ պատանիներն ու աղջիկները օր օրի որքա՜ն համարձակ ու ինքնավստահ են դառնում հարցազրույց վերցնելիս, ինչպես են մտածում, գտնում, ձևակերպում ճիշտ հարցադրումները: info. mskh-ի լրագրողները և վերջերս բացված կրթահամալիրի TV տաղավարը այդ փորձառության լավագույն վկայությունն են: Իհարկե, սովորողները դեռ շատ բան ունեն սովորելու իսկական, արհեստավարժ լրագրողներից, որոնց հետ սկսված համագործակցությունը անպայման կտա իր պտուղները:

Կայքում հաճախ են տպվում նյութեր, որոնք դասավանդողները կամ սովորողները գտնում են այս կամ այն սոցիալական ցանցերից: Նյութեր, որոնք դառնում են դասի թեմա, զրույցի ու վերլուծության նյութ: Այս կարգի նյութերը հետաքրքիր են նրանով, որ անսպասելիորեն կարող են փոխել արդեն ծրագրված դասը, դառնալ նոր դասի նյութ, հետաքրքիր բանավեճի և զրույցի թեմա: Այդպիսի նյութերից էին Էկզյուպերիի աղոթքը, Չարլի Չապլինի նամակն իր դստերը` Ջերալդինային, գրած Սուրբ Ծննդյան տոների առթիվ և այլն:

Կայքը գունեղ ու գրավիչ են դարձնում համաշխարհային երաժշտության լավագույն նմուշները, այս կամ այն նկարչին, երգահանին նվիրված տեսանյութերն ու երաժշտական կատարումները, հայրենի բնաշխարհի, ճարտարապետական կոթողները ներկայացնող, բնության անկրկնելի պահերն անմահացնող ֆոտոշարքերը, որոնք, անշուշտ, ճանաչողական մեծ արժեք ունեն:

Անպայման, կայքում կատարվող աշխատանքի ծավալն ավելին է, քան ես կարող եմ այն ընդգրկել մեկ հոդվածի շրջանակներում: Բայց մի բան հաստատ է, որ այս աշխատանքի ետևում ամբարված է թվային տեխնիկայի գործածության և ՏՀՏ միջոցների իմացության, գիտելիքի, հմտությունների ու կարողությունների մի ահռելի շտեմարան, որն ամեն օր համալրվում է, լրացվում, կատարելագործվում թե՛ սովորողի և թե՛ դասավանդողի կողմից: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ