ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Կրտսեր դպրոցում անգլերեն լեզվի դասավանդման հիմնական նպատակն է սովորողի մոտ բանավոր խոսքի, անգլերեն լեզվով դասավանդողի օգնությամբ միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումը: Կարևոր խնդիր և նպատակ է նաև սովորողի մոտ ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացում: Այս տարիքից դրվում են նաև քերականական, շարահյուսական գիտելիքների հիմքերը:

Դասավանդման առաջին իսկ տարվանից դասերը պետք է անցկացվեն անգլերենով: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ներմուծել երկու-երեք առօրյա արտահայտություն: Դասարանային բոլոր գործողությունները աստիճանաբար արտահայտվելու են միայն անգլերենով: Դասվանդողը անգլերեն խոսելիս պետք է հստակ գիտակցի, որ անգլերենով ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին:

Տառուսուցումը ոչ թե առանձին ծրագիր կամ նպատակ է, այլ իրականացվում է որպես տառաճանաչության ամփոփում, որը ավարտվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները մեկ տարվա օտար լեզվի ուսուցման բոլոր մեթոդների շնորհիվ /համակարգչի ստեղնաշար, երգերի և ոտանավորների կառաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն/ տեսողական ճանաչում են բոլոր տառերը:

Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը ամրապնդում է ընթերցման շնորհիվ:

Խնդիրները.
1-ին դասարան
Սովորողի մոտ ձևավորել օտար լեզվի մասին տարրական պատկերացումներ երգերի, ոտանավորների, պարզ, առօրեական հարց ու պատասխանի միջոցով: 
Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու տարրական հմտությունները` 

  • Լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը
  • Լսել և կատարել ուսուցչի հրահանգները
  • Լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
  • Լսել և հասկանալ պարզ, առօրյական երկխոսություններ
  • Լսել և ճիշ պատասխանել հարցերին
  • Կարողանալ վարել փոքր երկխոսություններ

Ձևավորել սովորողի տարիքին համապատասխան բառապաշար
Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)-դասավանդողի օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, նյութերի թղթապանակները, ընտրել խաղը, կատարել այն: Ուսուցչի օգնությամբ գտնում են անհրաժեշտ կայքը, ընտրում խաղը, դասը, երգը, կատարում այն:
Սովորեցնել տարիքին համապատասխան քերականական տարրեր, առանց դրանք անվանելու

2-րդ դասարան
Սովորողի մոտ ձևավորել օտար լեզվի տառերի և հնչյունների մասին պատկերացում
Զարգացնել լսելու, ունկնդրելու կարողությունները
Զարգացնել օտար լեզվով խոսելու հմտությունները
Ընդլայնել բառապաշարը
Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)-դասավանդողի օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում: Կարողանում են լուսանկարել:
Սովորեցնել տարիքին համապատասխան քերականական տարրեր, առանց դրանք անվանելու

3-րդ դասարան
Զարգացնել խոսելու հմտությունները
Զարգացնել գրելու հմտությունները
Ընդլայնել բառապաշարը
Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները
Ստեղծել միջավայր կամ իրավիճակ, որտեղ սովորողը կկիրառի իր գիտելիքներն ու հմտությունները
Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)-դասավանդողի օգնությամբ և ինքնուրույն: Սովորողները ինքնուրույն բացում են անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, կատարում: լուսանկարում են, ձայնագրում, արված նյութը ներբեռնում համակարգչում: Կարողանում են էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր, թեստեր, կատարել դրանք:
Սովորեցնել տարիքին համապատասխան քերականական տարրեր, տալով որոշակի պարզաբանումներ

4-րդ դասարան
Զարգացնել խոսելու հմտությունները
Զարգացնել գրելու հմտությունները
Ընդլայնել բառապաշարը
Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները
Ստեղծել միջավայր կամ իրավիճակ, որտեղ սովորողը կկիրառի իր գիտելիքներն ու հմտությունները
Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ /մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն/
Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց ֆոտոխցիկ, ձայնագրիչ)-ինքնուրույն: Ինքնուրույն կարողանում են լուսանկարներից և ձայնային ֆայլերից պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով /Movie Maker/, կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր, կատարել առաջադրանքներ:
Սովորեցնել տարիքին համապատասխան քերականական տարրեր, տալով որոշակի պարզաբանումներ

5-րդ դասարան
Զարգացնել խոսքը
Զարգացնել գրելու հմտությունները
Ընդլայնել բառապաշարը,ավելացնելով տարբեր իդիոմատիկ արտահայտություններ, ասացվացքներ և այլն
Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները
Ստեղծել միջավայր կամ իրավիճակ, որտեղ սովորողը կկիրառի իր գիտելիքներն ու հմտությունները
Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ /մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն/
Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)-ինքնուրույն: Սովորողը ինքնուրույն օգտագործում է ֆոտոխցիկը, ձայնագրիչը, կարողանում է վերցնել հարցազրույցներ, խմբագրել աուդիո և ֆոտո ֆայլեր, տեղադրել դրանք կայքում
Սովորեցնել տարիքին համապատասխան քերականական տարրեր, պարզաբանելով դրանք

6-րդ դասարան
Զարգացնել խոսքը
Զարգացնել գրելու հմտությունները
Ընդլայնել բառապաշարը,ավելացնելով տարբեր իդիոմատիկ արտահայտություններ, ասացվացքներ և այլն
Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները
Ստեղծել միջավայր կամ իրավիճակ, որտեղ սովորողը կկիրառի իր գիտելիքներն ու հմտությունները
Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ /մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն/
Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)-ինքնուրույն: Սովորողը պատրաստում է տեսաֆիլմեր տարբեր ծրագրերով, նյութերը տեղադրում Youtube-ում, հղումը` կայքում:
Սովորեցնել տարիքին համապատասխան քերականական տարրեր, պարզաբանելով դրանք

Ուսումնական միջավայր և դրանցում կազմակերպվող գործունեության ձևերը
Ուսումնական միջավայրը կարող է տարբերվել` ելնելով դասի նպատակից, եղանակային պայմաններից և կազմակերպման ձևից: Ուսումանական տարածք կարող են լինել կրթահամալիրի ընդարձակ և լուսավոր ուսումնական կաբինետները, որոնք ապահովված են էլ. գրատախտակով, պրոյեկտորով, համակարգչով, ներքին և արտաքին բակերը` տարվա յուրաքանչյուր եղանակին բնորոշ խաղեր, ուսումնա-հասարակական աշխատանքներ, բաթօթյա դասեր կազմակերպելու համար, ցուցասրահներ, դահլիճները, լաբորատորիաները: 

Ուսուցման վիրտուալ միջավայր

Կրթահամալիրը իրականացնում է մեդիակրթություն և առաջին իսկ դասարանից սովորողները հմտանում են ՏՀՏ-ների կիրառման գործընթացում: ՏՀՏ-ների խորացված ուսուցումը պահանջում է ուսուցման որոշակի վիրտուալ տարածք կամ միջավայր: Դրանցից են.
[email protected] համակարգի էլ.փոստեր (էլ.փոստ ուեն նաև սովորողների ծնողները), որոնք սովորողները սովորում են ինքնուրույն կառավարել: Էլ.փոստով սովորողները և դասավանդողները կարող են կատարել հետևյալ գործողությունները.

  • Ստանալ տնային առաջադրանքներ
  • Ուղարկել կատարած տնային առաջադրանքը
  • Առաջադրանքները ստանալ էլ.փոստի օրացույցով, որը մինչև կատարման ժամկետը հիշոցումներ կուղարկի սովորողին

4-րդդասարանից սովորողը արդեն ունենում է իր անձնական բլոգը, որի կառավարումը պահանջում է օտար լեզվի գիտելիքների որոշակի պաշար:

Դասավանդողի անձնական բլոգները (պարտադիր է կրթահամալիրի բոլոր դասավանդողների համար) դասավանդողները նյութեր են տեղադրում բլոգներում, առցանց քննարկումներ կազմակերպում օտար լեզվով և այլն:
Կայքը և ենթակայքերը, որտեղ սովորողները դասավանդողի, ծնողի օգնությամբ կամ ինքնուրույն օտար եզվով նյութեր են տեղադրում: Նյութերը կարող են լինել նաև խմբային, դասարանական: Ենթակայքերում այդ նպատակի համար ստեղծված են հատուկ տարածք-բաժիններ` «ուրախ օտար լեզու», «ուրախ կարաոկե» վերնագրերով: Այստեղ տեղադրվում են սովորողների, դասավանդողների լավագույն աշխատանքները, ուսումնական խաղեր, ինտերնետ ռեսուրսներ:
Բոլոր ուսուցանվող երգերը թարգմանվում են Lingvo, Google Translator կամ համակարգչում առկա այն բառարանների և ծրագրերի օգնությամբ: Դասարանում սովորողները ծանոթանում են երգին, նրանում հանդիպող անծանոթ բառերին, թարգմանում այն` դասավանդողի վերահսկողությամբ: Այնուհետ երգի կամ ոտանավորի բառերը ուղարկվում են բոլոր սովորողների հասցեներին, նրանք տանը կրկին ընթերցում, սովորում են այն:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ