ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 36
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Գրել սովորեցնելը ավագ դպրոցում

Հասմիկ Ղազարյան
Տեխնիկական միջոցները դպրոցում և կյանքում

Դավիթ Մինասյան
Թվաբանությունը դիրքային հաշվարկման համակարգերում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արտակ Զարգարյան
Համաշխարհային քաղաքակրթությունների եւ հայության դերի շուրջ

Հայկազ Մարգարյան
Ենիչերներ

Գևորգ Հակոբյան
Փոքրագույն արժեքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց կոոպերացիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Բիլ Գեյթսից
Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար


Քո միջավայրը

ԱՐՁԱԳԱՆՔ
Գրել սովորեցնելը ավագ դպրոցում

Մեթոդական ուղեցույց անգլերեն դասավանդողների համար

Նախաբան

……………………………………2

Գրելու վերահսկվող գործունեություն

……………………………………3

Նախադասությունների միջև տրամաբանական կապ ստեղծելը

……………………………………3

Տեքստի ավարտում

……………………………………8

Տեքստի պարզեցված շարադրում

……………………………………9

Աշխատանք տեքստ-նմուշներով (Matrix)

1.Դիմում

2. Տեղեկանք

3.Ինքնակենսագրություն

4.Պայմանագիր

……………………………………9

……………………………………9

……………………………………11

……………………………………12

…………………………………..12

Աշխատանք տեքստի տրված պլանի հետ

…………………………………..12

Կարճ ինքնակենսագրական տեղեկատվություն, CV

…………………………………..13

Հետազոտական աշխատանք գրելը

…………………………………..18

Ազատ ստեղծագործաբար գրելու գործունեություն

…………………………………..19

Նամակներ գրելը

…………………………………..19

Վիճահարույց թեմաներով շարադրություններ գրելը

……………………………………20

Նախաբան

Գրել սովորեցնելը մեր հանրակրթական դպրոցներում սկսվում և ավարտվում է հանրակրթության տարրական աստիճանում և վերսկսվում է միայն որոշ համալսարանների որոշ ֆակուլտետներում: Կրթական ծառայության այս բաղադրիչը պետք է կարևոր համարել կրթության բոլոր աստիճաններում թե´ հումանիտար և թե´ բնագիտական ոլորտներում, ինչը արվում է ամերիկյան և եվրոպական կրթական համակարգերում: Գրելը մի կարողություն է, որը ձեռք է բերվում ճիշտ դասավանդմամբ: Գրել կարողանալը պետք չէ շփոթել դեռ խորհրդային ժամանակներից եկող ու տարբեր առիթներով հիմա էլ գործածվող շարադրությունների մրցույթներին մասնակցելն ու հաղթելը` մոտավորապես այսպիսի թեմաներով. «Արդյո՞ք ես հայրենասեր եմ», «Հերոսներն անմահ են», «Աշնան գույները», «Կյանքի շեմին», «Ուշացած ծաղիկներ», «Իմ առաջին ուսուցիչը»...: Նմանատիպ շարադրություններ լավ գրողները որպես կանոն օժտված են լինում գեղարվեստական խոսք ստեղծելու բնատուր տաղանդով, որը չունենալը չի կարելի դիտել որպես թերություն: Յուրաքանչյուր սովորող ուսումնառության ընթացքում իրավունք ունի ձեռք բերելու գրելու կարողություններ: Մեր առօրյա կյանքում երբեմն լսում ենք տարբեր անձնավորությունների այսպիսի որակավորումներ. «Անգրագետի մեկն է, մի ինքնակենսագրություն (նամակ, հրավեր, հաշվետվություն, զեկուցագիր, անձնական հակիրճ տեղեկատվություն) էլ չի կարողանում գրել»: Իսկ հանրակրթական դպրոցն արդյո՞ք ձևավորել է այդ կարողությունները ուսումնառության 9 կամ 12 տարիների ընթացքում: Գրելու կարողությունների զարգացումը ամենօրյա հետևողական աշխատանք է պահանջում, որը սահուն անցում է գրելու վերահսկվող դասարանական գործունեությունից դեպի ազատ, ստեղծագործաբար գրելու գործունեությունը:

Գրելու վերահսկվող գործունեություն

Նախադասությունների միջև տրամաբանական կապ ստեղծելը
Աշակերտներն իրավունք ունեն ճանաչելու և բանավոր ու գրավոր խոսքում կիրառելու նախադասությունները կապող հետևյալ բառերն ու բառակապակցությունները.
according to ըստ, համաձայն
after հետո
although չնայած
apart from բացի, չհաշված
as քանի, որ
as a result of արդյունքում
as ... as այնպես … ինչպես, այնքան … որքան
as compared with համեմատած մի բանի հետ
as far as որքանով, որ; մինչև
as for ինչ վերաբերում է
aside from բացառությամբ
as if կարծես
as long as մինչև այն ժամանակ, երբ
as regards Ինչ վերաբերում է
as soon as հենց, որ
as though կարծես
as to ինչ վերաբերում է
as well as ինչպես նաև
at the expense of մի բանի հաշվին
because որովհետև
because of պատճառով
both … and և ... և
but for եթե չլիներ
by means of միջոցով
by the time մինչև
by virtue of շնորհիվ
concerning վերաբերյալ
compared with համեմատած
contrary to հակառակ
despite չնայած
directly հենց որ,
due to շնորհիվ
either … or կամ ... կամ
either նույնպես, երկուսից յուրաքանչյուրը
except բացի, բացառությամբ
except for բացի (նախադասության սկզբում)
failing մի բան չունենալու պատճառով, եթե մի բան առկա չլինի
following հետևյալ
for քանի որ
for the purpose of նպատակով
for the sake of հանուն
furthermore դեռ ավելին
hardly … when հազիվ ... երբ
hence հետևաբար
however սակայն, որքան էլ որ,
if եթե
immediately անմիջապես
in accordance with համապատասխան մի բանի
in addition to ի հավելումն մի բանի
in behalf of հանուն
in case այն դեպքում, եթե
in comparison with համեմատած
in compliance with; in conformity with համապատասխան
in connection with առումով, կապված մի բանի հետ
in consequence of հետևանքով
in consequence հետևանքում
independently of անկախ
in exchange for մի բանի փոխարեն
in favour of ի օգուտ մի բանի
in order that որպեսզի
in relation to վերաբերյալ, ինչ վերաբերում է
in return for փոխարենը
in so far as որքանով որ
in spite of չնայած
in spite of the fact that Չնայած այն բանի, որ
instead փոխարենը
instead of մի բանի փոխարեն
in the course of ընթացքում
in the event of այն դեպքում, եթե
in the name of մեկի անունից
in view of նկատի ունենալով այն, որ
in virtue of շնորհիվ
irrespective of անկախ մի բանից
lest որպեսզի ... չ
like նման
moreover դեռ ավելին
neither … nor ոչ ... ոչ
neither ոչ մեկը, ոչ մյուսը
Nevertheless այնուամենայնիվ
no sooner … than չհասցնել մի բան անել… երբ
not only … but also ոչ միայն … այլ նաև
notwithstanding that չնայած, այնուամենայնիվ
now that հիմա, երբ
on account of հետևանքով
on behalf of մեկի անունից
on condition that այն պայմանով, որ
on the ground that այն հիման վրա, որ
on the part of մեկի կողմից
opposite to դիմաց, հակառակ
or else թե չէ
otherwise այլապես
owing to շնորհիվ
prior to նախորդող
provided that; providing that
այն պայմանով որ, եթե միայն
regarding վերաբերյալ
saving բացառությամբ, չհաշված
since քանի որ
so as որպեսզի (հետևում է նպատակի պարագա)
not so ... as ոչ այնքան … որքան
so far as որքան որ
so long as եթե, այն պայմանով, որ
so that Որպեսզի (հետևում է նպատակի պարագա երկրորդական նախադասությու)
still այդուհանդերձ, այնուամենայնիվ
supposing that ենթադրենք, որ
thanks to շնորհիվ
therefore ուստի
though չնայած
unless եթե … չ
until մինչև … չ
unlike ի տարբերություն
up to մինչև
versus մի բանը մի այլ բանի դիմաց (համեմատելու իմաստով)
via միջոցով (օգնությամբ)
whatever ինչ էլ որ
whenever երբ էլ որ
whereas այն դեպքում, երբ
wherever որտեղ էլ որ
whether թե արդյոք
while մինչդեռ
whoever ով էլ որ
with a view to մտադրությամբ, նպատակով
within մի ժամանակահատվածի ընթացքում
with the exception of բացառությամբ
with the purpose of նպատակով
yet մինչդեռ, այնուամենայնիվ, բայց և այնպես

Տեքստի ավարտում

Տրվում է տեքստի սկիզբը մի քանի նախադասությամբ: Աշակերտները պետք է ավարտեն այն օգտվելով տրված բառերից և բառակապակցություններից:
Օրինակ`
Last year we went to the seaside. We wanted to stay there for two weeks. On the day of our arrival the weather was fine and the sea was calm. …
Տրված են հետևյալ բառերն ու բառակապակցությունները.
To change for the worse, rough, stormy, inside the hotel, regret, wish for the better, play board games, not to lose one’s hope, to change for the better, on the day of departure.

Տեքստի պարզեցված շարադրում

“Intermediate” մակարդակով գրված տեքստը կարդալուց հետո աշակերտներին առաջարկվում է ավելի պարզ բառերով և բառակապակցություններով վերաշարադրել այդ տեքստի բովանդակությունը երրորդ դեմքով`տեքստում հանդիպող ուղղակի խոսքը վերածելով անուղղակիի:
Օրինակ`
One day I took the opportunity of asking Mrs Fairfax a few questions about Mr Rochester, as I was curious about him, and the housekeeper seemed happy to talk.
“Is he liked by most people?” was my first question.
“Oh yes, his family have always been respected here. They’ve owned the land round here for years,” she replied.
“But do you like him? What is his character like?”
“I have always liked him, and I think he is a fair master to his servants. He is a little peculiar, perhaps. …
Պարզեցման հնարավոր տարբերակ.
It was interesting for Jane Eyre to learn something about Mr Rochester, and one day she asked Mrs Fairfax some questions about him. She wanted to know whether people liked Mr Rochester, and Mrs Fairfax answered that his family had lived there for a long time, and people had always respected his family. Then Jane asked Mrs Fairfax if she liked him and what his character was like. Mrs Fairfax answered that she liked him as he was always nice to his servants and added that he was not like other people.

Աշխատանք տեքստ-նմուշներով (Matrix)

Դիմում աշխատանքի ընդունվելու համար
Աշխատանքի ընդունվելու դիմումը պետք է լինի պարզ, ոչ շատ ծավալուն (մեկ էջի սահմաններում) և լինի ամենակարևորի մասին: Ամենակարևորն այն է, որ դուք տեղեկացնեք, որ հենց այն մարդն եք, ում փնտրում է գործատուն:
Դիմումի վերին աջ անկյունում գրվում է դիմողի անունը, ազգանունը, փոստային և էլեկտրոնային հասցեները, հեռախոսի համարը և դիմումի ուղարկման ժամկետը:
Դիմումի վերին ձախ մասում գրվում է գործատուի անունը և ազգանունը, նրա պաշտոնը և ձեռնարկության անվանումը:
Դիմումի առաջին պարբերությունը պետք է լինի այն մասին, թե ինչու՞ ես գրում նրանց, ո՞ր թափուր պաշտոնի համար ես դիմում: Եթե այդ աշխատատեղի թափուր տեղի մասին իմացել ես հայտարարությունից, ապա պետք է նշել, թե որտեղ ես կարդացել այն: Եթե հայտարարության մեջ այդ աշխատատեղը կոդավորված է, ապա պետք է նշել այդ կոդը:
Երկրորդ պարբերության մեջ պետք է տեղեկացնես, որ դու ունես բոլոր այն որակավորումները և աշխատանքային հմտությունները, որոնք անհրաժեշտ են այդ պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասում անհրաժեշտ է նշել համապատասխան աշխատանքային փորձառության մասին:
Երրորդ պարբերության մեջ կարող ես նշել, որ կարող են դիմել քեզ, եթե լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտություն լինի: Դիմումի վերջում կարող ես շնորհակալություն հայտնել աշխատանքի համար դիմելու հնարավորություն ստանալու համար:
Դիմումի օրինակ
XYZ Company
87 Delaware Road
Hatfield, CA 08065
(909) 555-5555
[email protected]
Date
Dear Mr. Gilhooley,
Tigran Vardanyan
Raffi 32, apt. 24 Yerevan 0034, Armenia Tel: (+374)93-54-87-87 begin_of_the_skype_highlighting              (+374)93-54-87-87 begin_of_the_skype_highlighting              (+374)93-54-87-87      end_of_the_skype_highlighting      end_of_the_skype_highlighting

I am writing to apply for the programmer position advertised in the Times Union. As requested, I am enclosing a completed job application, my certification, my resume and three references.
The opportunity presented in this listing is very interesting, and I believe that my strong technical experience and education will make me a very competitive candidate for this position. The key strengths that I possess for success in this position include:
• I have successfully designed, developed, and supported live use applications
• I strive for continued excellence
• I provide exceptional contributions to customer service for all customers
With a BS degree in Computer Programming, I have a full understanding of the full life cycle of a software development project. I also have experience in learning and excelling at new technologies as needed.
Please see my resume for additional information on my experience.
I can be reached anytime via email at [email protected] or my cell phone, 909-555-5555.
Thank you for your time and consideration. I look forward to speaking with you about this employment opportunity.
Sincerely,
Tigran Vardanyan

Տեղեկանք
Հաճախ է հարկ լինում աշխատանքի վայրից անգլերեն տեղեկանք ներկայացնել:
Ահա օրինակը`
Reference
This is to verify that Yura Ganjalyan has been working as a teacher of English at “Mkhitar Sebastatsi” Educational Complex since September 1989 with a monthly salary of … AMD.

Ինքնակենսագրություն
Օրինակ`
Autobiography
My full name is Tigran Hambartsumyan and I was born in Yerevan on October 17, 1982. My father's name is Hakob. I am a computer programer and work for the Unicomp. My mother is Lucinae Sahakyan. She has the qualification of a geography teacher but she isn't working at present. I also have got a younger sister who is a school-girl.
I got my secondary education at public school after Nardos in Yerevan. When I was in the ninth form I began to pay more attention to humanities and decided to continue my education in the field of linguistics.
I entered Yerevan State University, the faculty of Romano Germanic languages in 1999. Now I am a translator and work for a travel agency in Yerevan. My hobby is photography.

Պայմանագիր
Աշակերտներին սովորեցնում ենք պայմանագիր գրել, օրինակ` դասարանական պայմանագիր, աշխատանքային պայմանագիր: Սկզբում գրվում են աշակերտի իրավունքներն ու պարտականությունները, իսկ հետո` ուսուցչի: Աշխատանքային պայմաննագրի դեպքում սկզբում գրվում են աշխատողի պրավունքներն ու պարտականությունները, իսկ հետտո` գործատուի:

Աշխատանք տեքստի տրված պլանի հետ

Աշակերտները սկզբում կարդում են լրագրի մի հոդված, իսկ հետո շարադրում են իրենց կարդացածը ըստ տրված պլանի:
Ժամանակը
Time Գործողությունները
Actions
00.04 Պայթյուն շուկայի մոտ
Explosion near the market
04.15 Հրշեջ խմբի, ոստիկանության և շտապ օգնության ժամանումը
Arrival of fire brigade, the police and ambulance
04.15-04.45 Փրկարար աշխատանքներ, զոհեր և տուժածներ
Rescue operations, casualties and survivals
09.00 Պատահարի պատճառների մասին պաշտոնական վարկածը
Official versions on the cause of the explosion

Կարճ ինքնակենսագրական տեղեկատվություն
Աշակերտները պետք է կարողանան լրացնել կարճ ինքնակենսագրական տեղեկատվություն պահանջող հարցաթերթիկ` CV.
Ստորև տրվում է CV կարճ ինքնակենսագրական տեղեկատվության ձևը:


CV
Full Name

Address
Telephone Mobile
e-mail Date of birth
Nationality Marital Status
EDUCATION AND QUALIFICATIONS
Name and address of school, college or university Dates attended Subjects/courses taken and
qualifications obtained
 

EMPLOYMENT HISTORY
Name of employer and address or location Dates employed Position held (job title) and
List of duties or responsibilities
 

OTHER SKILLS AND ADDITIONAL INFORMATION
List any courses attended (with institution and dates), computer literacy (including level and packages used), any languages, prizes or awards

HOBBIES, INTERESTS OR ACTIVITIES
List any hobbies, sports and leisure activities

REFERENCES
Name Name

Address
Address
Telephone Telephone
PERSONAL PROFILE

This is an optional section only. If you wish, give a brief summary of your best qualities and any skills to emphasise to prospective employers

Հետազոտական աշխատանք գրելը

Նախքան որևէ հետազոտական աշխատանք սկսելը պետք է պարզորոշ պատկերացնել դրա նպատակը և ձևակերպել այն հետազոտական աշխատանքի նախաբանում: Նախաբանը պետք է լինի պարզ և հետաքրքրություն արթնացնող: Ոչ ոք չի ուզենա կարդալ ամբողջ աշխատանքը, եթե նախաբանը հետաքրքիր չլինի:
Հետազոտական աշխատանքի սկիզբը պետք է որոնողական լինի: Որոնողական աշխատանքները տարվում են տարբեր աղբյուրներում. Համացանցային հանրագիտարանում, հանրագիտարաններում, տեղեկատվական գրքերում և այլն: Որոնողական աշխատանքից հետո երեք սյունակով աղյուսակ ենք կազմում.
Այս սյունակում հավաքվում են այն փաստերը, որոնք անառարկելիորեն նույնն են բոլոր աղբյուրներում: Այս սյունակում հավաքվում են այն փաստերը, որոնք նույնը չեն տարբեր աղբյուրներում: Այս սյունակում գրի են առնվում սեփական տեսակետները հիմնվելով սեփական հետազոտական աշխատանքի վրա:
Այս երեք սյունակները լրացնելուց հետո հետազոտական աշխատանքի նյութի, բովանդակության շարադրումը դյուրին, հիմնավորված և հետաքրքիր է դառնում:
Վերջում գրվում է հետազոտական աշխատանքի եզրակացությունը, որը հիմնականում լինում է մեր արդեն կազմած երեք սյունակների կարճ շարադրումը ինչպես նաև այն թե ինչպես ենք հասել հետազոտական աշխատանքի նախաբանում ուրվագծված նպատակին և խնդիրներին:
Եզրակացությունից հետո պետք է գրվեն այն աղբյուրները, որոնցից օգտվել ենք:


Ազատ ստեղծագործաբար գրելու գործունեություն

Նամակներ գրելը
Անձնական նամակներ
Աշակերները պետք է կարողանան շնորհակալական նամակ գրել: Գրելու այս կարողությունը հաճախ է պետք գալու կյանքում:
Շնորհակալական նամակի օրինակ.
From: Tigran Vardanyan Raffi 32, apt. 24 Yerevan 0034, Armenia Tel: (+374)93-54-87-87 begin_of_the_skype_highlighting              (+374)93-54-87-87      end_of_the_skype_highlighting e-mail: [email protected] July 25,20010
To : Name
Title
Organization
Address
City, State, Zip Code
Dear [First Name, or Mr./Ms. Last Name, if you do not know the person well]
Thank you for all your help with [describe the help you were given].

I especially appreciated the information and advice you offered and the contacts you shared with me. Your assistance has been invaluable during this process.
Again, thank you so much. I greatly appreciate your generosity.
Sincerely yours, Tigran
Տիգրան Վարդանյանից Րաֆֆու 32, բն.24 Երևան 0034, Հայաստան Հեռ. (+374)93-54-87-87 begin_of_the_skype_highlighting              (+374)93-54-87-87      end_of_the_skype_highlighting էլ.հասցե. [email protected] 25 հուլիսի, 20010
Ում է հասցեագրված Անուն ազգանունը կազմակերպության անունը հասցեն
Թանկագին ....,
Շնորհակալություն ձեր օգնության համար (այստեղ հարկ է նշել այն օգնությունը, որ տրվել է): Ես հատկապես գնահատում եմ ձեր տեղեկատվությունը և խորհուրդը, ինչպես նաև ձեր նշած աղբյուրների հասցեները, որոնցից կարելի է օգտվել: Ձեր օգնությունը անգնահատելի է: Կրկին շնորհակալություն եմ հայտնում և գնահատում եմ ձեր մեծահոգությունը:
Աշակերտները պետք է կարողանան գրել նաև այլ տիպերի անձնական և գործարար նամակներ: Տարբեր տիպերի նամակների օրինակների հրաշալի աղբյուր է հետևյալ կայք էջը. http://www.letter-samples.com/referral-letters.html

Վիճահարույց թեմաներով շարադրություններ գրելը
Գրելու կարողությունները ստուգելու ամենատարածված և ընդունված ձևերից մեկը վիճահարույց թեմաներով շարադրություններ գրելն է: Այսպիսի շարադրությունների առաջադրանքները ծավալուն են շարադրվում:
Շարադրության առաջադրանքների 2 օրինակ. Մարդիկ երբեմն գերադասում են գյուղական կյանքը քաղաքայինից: Կարո՞ղ եք շարադրել գյուղական և քաղաքային կյանքերի առավելություններն ու թերությունները: Հնարավո՞ր է արդյոք նվազագույնի հասցնել գյուղի և քաղաքի տարբերությունները, և արդյո՞ք կա դրա անհրաժեշտությունը:
Կարծիք կա, որ համակարգիչները և էլեկտրոնային գրատախտակները դրական ազդեցություն չեն ունենում աշակերտների առողջության վրա: Մյուս կողմից էլ`հնարավոր չէ պատկերացնել կրթական առաջընթացն առանց այս միջոցների: Ինչպե՞ս կարելի է գործածել համակարգիչներն ու էլեկտրոնային գրատախտակները`նվազագույնի հասցնելով դրանց վնասակար ազդեցությունը:

Նմանատիպ շարադրություններ գրելու կարողությունները զարգացնելու համար լեզվի ուսուցիչները պետք է հաճախակի կազմակերպեն բանավոր իրարամերժ կարծիքներով հագեցած քննարկումներ: Այսպիսի քննարկումները, նախ և առաջ, զարգացնում են ուրիշին լսելու, ուրիշի կարծիքը հաշվի առնելու և սեփական տեսակետը համադրելով նոր եզրահանգումներ անելու ունակությունը: Այս առումով անգնահատելի գործ է արել և դեռ շատ բան ունի անելու մեր կրթահամալիրի տրոփող կայքը:

Աղբյուրներ

Joe Sheils: “Communication in the Modern Languages Classroom” 1996
David Seymour & Maria Popova: “700 Classroom Activities” 2005
http://esl.about.com/cs/teachingtechnique/a/a_twrite.htm
http://www.tuition.com.hk/essay-writing.htm
http://www.letter-samples.com/referral-letters.html

20.11.2010թ

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Սուսան | 2011-01-09 15:06:31
Շնորհակալություն սրտացավ ընթերցանության համար:
Tamara | 2011-01-08 22:57:06
''Ashxatanq teqsti trvac plani het''-i mej ''zoer''-i poxaren grel ''zoher'':
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ