«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 32

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Բլեյան «Հանրակրթության մեդիագրի շրջանը»

Ուսումնական նյութեր

Լեո
«Ղազարոս Աղայան»

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

Որքան կարևոր է դիպլոմ ունենալը

Սրին տիրապետելու արվեստի մասին

Կապույտ լեռներում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ս. Սոլովեյչիկ
«Ինչպես սովորեցնենք այնտեղ, որտեղ ուսումը չեն գնահատում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Ոչ թե սովորողների համար, այլ սովորողների հետ»

Անահիտ Հարությունյան
«Դասարանը ուսումնահետազոտական լաբորատորիա»

Յուրա Գանջալյան
«Կրթությունը Հայաստանում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Նունե Մովսիսյան
«Մանկավարժական գործունեության իմ փորձից»


Անահիտ Հարությունյան

Դասարանը ուսումնահետազոտական լաբորատորիա

Հանրակրթական դասարանում ուսումնական գործի հիմնական կազմակերպողն ու սպասարկողը ուսուցիչն է: Այսօր անհնար է ուսումնական գործի արդյունավետ կազմակերպումն ու սպասարկումը պատկերացնել առանց մեդիամիջոցների, առանց դրանք դասարանում ունենալու: Դրանք են`

  • խելատախտակ
  • ինտերնետ (էլեկտրոնային հասցե, skydrive)
  • թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ
  • նեթբուք, նոթբուք
  • մեդիատպագրություն

Ուսուցիչն ու սովորողները զբաղված են որոնողական-ստեղծագործական, հետազոտական աշխատանքով: Որպես հետազոտողի, ուսուցչի աշխատանքը բաժանվում է մի քանի մասի`աշխատանքային (անհատական, ուսուցիչների խմբով, դասարանի սովորողների հետ) նախագծի կազմում, դրա իրականացում, դիտարկում, արդյունքների հավաքում և մշակում: Ողջ ուսումնական տարվա ընթացքում սովորողներն իրենց ուսուցիչների ու ծնողների հետ միասին ստեղծում են ուսումնական նյութեր, մասնակցում են ներկայացումների, ստուգատեսների (անհատական, խմբային, դասարանական, ընտանեկան): Ընթացքում ստեղծված որոշակի չափանիշների համապատասխանող  տեսաֆիլմերը տեղադրվում են youtube-ում, mskh.tv-ում: Տարեվերջում ստեղծված բոլոր նյութերը հավաքվում և ամբողջացվում են, և  դրանք   ունենում են սովորողների և ուսուցչի ստեղծած ուսումնական նյութերի, ֆիլմերի, ներկայացումների CD-ների տեսք:

Կայքի, էլեկտրոնային հասցեի, ինտերնետային ներքին ցանցի ([email protected]) միջոցով ուսուցիչն հնարավորություն է ստանում տեսնելու, ուսումնասիրելու և կիրառելու իր գործընկերների կողմից ստեղծված ուսումնական նյութերը, ֆիլմերը, փորձարկելու դրանք, արձագանքելու…, առաջադրանքներ և այլ նյութեր փոխանակելու սովորողների հետ: Առանց դասարանից դուրս գալու ուսուցիչը կարող է շատ արագ ունենալ ինչպես իր ստեղծած նյութերի, այնպես էլ իր գործընկերների կողմից ստեղծված նյութերի տպագիր տարբերակը: Մեդիատպագրության օպերատիվ աշխատանքի շնորհիվ այդ տպագրված նյութերը շատ կարճ ժամանակում հայտնվում են դասարանում:

Սովորողներն ուսուցչի հետ սպասարկում են կայքը, կայքի ընթերցումն ու քննարկումը դարձնում են ուսումնական գործունեություն:

Սովորողների և ուսուցչի անհատական նոթբուքերը, որոնք միացած են ինտերնետային ներքին ցանցով, հնարավորություն են տալիս բոլոր սովորողներին ներգրաված լինելու ուսումնական պրոցեսում: Համացանցին և ինետերնետային ներքին ցանցին միացած սովորողն անկախ ժամանակից և տարածությունից միանում է դասարանական գործունեությանն որպես ակտիվ մասնակից:       

Սովորողներն ուսուցիչների և ծնողների օգնությամբ ստեղծում են էլեկտրոնային անհատական այբբենարաններ, ընթերցարաններ, ֆոտոալբոմներ, տեսաֆիլմեր, ռադիոներկայացումներ….: Ու հենց ուսումնական գործունեության ընթացքում յուրացնում են թվային տեխնիկական միջոցների (թվային ձայնագրիչ, տեսախցիկ, ֆոտոխցիկ)  հետ աշխատելու հմտությունները:

Երբ ձևավորվում էին նոր դասարանները, որտեղ ուսուցումը կազմակերպվելու է թվային տեխնիկական միջոցների ներգրավմամբ, ծնողներին մտահոգում էին հարցեր, որոնք վերաբերվում էին սովորղների  առողջությանն ու անվտանգությանը:  Բացի այն, որ թվային տեխնիկական միջոցների առկայությունն ու գործածումը դասարնում ուսումնական պրոցեսը դարձնում է ավելի հետաքրքիր, ինտերակտիվ, արդյունավետ, սովորղներին  փոխանցում է այդ գործիքներով աշխատելու հմտություններ, այն նաև ուսուցիչների և ծնողների առաջ դնում է խնդիր, բոլոր հնարավոր վտանգները հասցնել նվազագույնի: Իսկ դա հնարավոր է, երբ սովորողների մոտ ձևավորվում են թվային տեխնիկակակն միջոցներով աշխատելու որոշակի կանոններ (աշխատել սահմանաված ժամանակ` չգերազանցելով այն, տիրապետել վարժությունների որոշակի համակարգի, որոնք կօգնեն լիցքաթափվել, հանգստանալ), ինքնակարգավորման և ինքնահսկման կարողություններ:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.